News
Լրահոս
News
Երեքշաբթի
Դեկտեմբեր 11
Տեսնել լրահոսը

Ուկրաինայի նախագահ Պյոտր Պորոշենկոն Ուկրաինայի զինված ուժերում եւ ռազմական այլ ստորաբաժանումներում ծառայության ժամանակ կանանց եւ տղամարդկանց հավասար իրավունքների մասին օրենք է ստորագրել՝ տեղեկացնում է «112 Ուկրաինա» հեռուստաալիքը։

Օրենքը թույլ է տալիս կանանց նշանակել ամբողջ օրվա հերթապահություն՝ միայն թե պահպանելով մայրության եւ մանկության օրենսդրության դրույթները։

Օրենքով ե՛ւ զորակոչված, ե՛ւ պայմանագրային զինծառայող կանանց տարիքը պետք է լինի 18-40-ի սահմաններում։

Բացի այդ, վերացվել են սպայական կազմի՝ պայմանագրով ծառայելու սահմանափակումները։ Գործող օրենքի համաձայն՝ այդպիսի իրավունք ունեին մինչեւ 40 տարեկան կանայք, նոր օրենքով՝ բոլոր այն կանայք, ովքեր գտնվում են սպայական կազմում։

Հանվել է պահեստազորում ծառայող կանանց հանդեպ սահմանափակումները։ Զորահավաքներին մասնակցելուց ազատվում են ոչ թե բոլոր զինվորական կանայք, այլ՝ միայն հղիները։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Պորոշենկոն առաջին անգամ սոցցանցում կատվի նկար է հրապարակել
Պետության ղեկավարի խոսքով, կենդանին Ստարիչիում զինվորականների համար նոր հանրակացարանի առաջին բնակիչն է եւ արդեն տոնում է իր նորամուտը...
Ուկրաինայի Գերագույն Ռադան հաստատել է Կիեւի եւ Մոսկվայի միջեւ բարեկամության մասին պայմանագրի դադարեցումը
Օրենքն ուժի մեջ կմտնի պաշտոնական հրապարակման հաջորդ օրվանից...
Պորոշենկոն հայտնել է Ռուսաստանի սահմանին զորքերի տեղակայման մասին
Զորքերի խմբավորումների տեղակայումը պետք է ուժեղացնի երկրի պաշտպանական հնարավորությունները…
Ուկրաինայի նախագահական ընտրություններում Սաակաշվիլին կդառնա հեռուստածրագրի հաղորդավար
ZIK-ի լրագրողների հետ որոշել ենք թարմացնել ուկրաինացիների հիշողությունը, որպեսզի 2019-ին նրանց կատարելիք ընտրությունը միանգամայն գիտակցված լինի…
Պուտինը բացատրել է, թե ինչու չի ցանկանում շփվել Պորոշենկոյի հետ
Նրա խոսքով, Պորոշենկոն հմտորեն ստեղծում է ճգնաժամային եւ սադրիչ իրավիճակներ եւ միանգամից մեղադրում Ռուսաստանին, որից հետո «ուզում է ցույց տալ, որ նա հաջողությամբ լուծում է առաջացած խնդիրները»...
Պուտինի եւ Պորոշենկոյի հեռախոսազրույց չի նախատեսվում. Պեսկով
Կարող եմ միայն հաստատել, որ միջադեպից հետո մինչեւ հիմա իսկապես Պուտինի եւ Պորոշենկոյի միջեւ հեռախոսազրույց չի եղել, եւ ներկայումս նման զրույց չի նախատեսվում…
Ամենաշատ
Partner news