News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 27
Տեսնել լրահոսը

Կոռուպցիայի դեմ պայքարը Հայաստանի կառավարության հիմնական խնդիրներից մեկն է: Այս մասին հոկտեմբերի 12-ին հայտարարեց Եվրոպայի խորհրդի քարտուղարության ծրագրերի գլխավոր տնօրինության ղեկավար Վերենա Թեյլորը:

Վերենա Թեյլորը նշել է այն արդյունքները, որոնք ձեռք են բերվել Հայաստանի բուհերում կոռուպցիայի դեմ պայքարում: Աշխատանքի անցկացման ընթացքում հրապարակվել է Հայաստանի բուհերի կողմից ընդունված վարքականոն:

«Բայց չի կարելի ասել, որ կոռուպցիան 100 տոկոսով արմատախիլ է  արվել, քանի որ դրա համար ժամանակ է պետք:   Այնուամենայնիվ, կոռուպցիայի դեմ պայքարը Հայաստանի կառավարության գերակա առաջնահերթություններից մեկն է եւ ես մտածում եմ, որ այդ կապակցությամբ մենք կարող ենք հետագայում էլ զարգացնել այդ նախագիծը», - ասել է տնօրենը՝ հավելելով, որ կոռուպցիան գոյություն ունի նաեւ առողջապահությունում եւ հասարակական կյանքում:

Վերենա Թեյլորն անդրադարձել է 2015-2018 թվականներին ձեռք բերված նախագծերին:

«Հայաստանի հետ համագործակցությունը Եվրախորհրդի եւ Եվրամիության կամքի դրսեւորում է: Մենք արդարադատության ոլորտի բարեփոխման, կոռուպցիայի դեմ պայքարի, ընտրական բարեփոխումների եւ ընտրական գործընթացի մոնիթորինգին նախապատրաստվելու հարցերում աշխատանք ենք կատարել, որտեղ շոշափելի արդյունքներ են գրանցվել  եւ արդարադատության բարեփոխումների վերաբերյալ մի շարք անհրաժեշտ օրենքներ են ընդունվել», - եզրափակեց  նա:

Նշենք, որ հոկտեմբերի 12-ին Եվրախորհուրդը եւ ԵՄ-ն լրագրողներին ներկայացրին Արեւելյան գործընկերության երկրներում, ներառյալ Հայաստանում2015-ից 2018 թվականներին իրականացված հինգ նախագծերի արդյունքները: Ծրագրերը, մասնավորապես, ուղղված էին ՀՀ քրեակատարողական հիմնարկներում առողջապահության խթանմանը, դատական բարեփոխումների իրականացման աջակցությանը, ընտրական գործընթացի կատարելագործմանը, արդարադատության հաստատությունների աջակցմանը եւ Հայաստանում կոռուպցիայի դեմ պայքարին:

Եվրոպայի խորհրդի կողմից իրականացված ծրագրերի ընդհանուր բյուջեն կազմում է 2.8 մլն եվրո:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
ԱԳՆ-ում քննարկվել է ՀՀ-ԵԽ 2023-26 թթ. գործողությունների ծրագիրը. ԵԽ-ն բարձր է գնահատել ԱՆ-ի հետ գործակցությունը
ՀՀ ներկայացուցիչները և Եվրոպայի խորհրդի գործընկերները կարևորել են կոռուպցիայի դեմ պայքարի ոլորտում առկա համագործակցությունը և այն...
Ադրբեջանի վերադարձի հարցը չի քննարկվել ԵԽԽՎ-ում. հետաքրքիր է,՝ ովքե՞ր են դա տարածում. Վլադիմիր Վարդանյան
Ես չեմ բացառում հետագայում որեւէ քննարկում: Պետք է չմոռանանք, որ ԵԽԽՎ ցանկացած նոր նստաշրջան, որը մեկնարկում է յուրաքանչյուր...
Ադրբեջանի հարցով զեկուցող․ ԵԽԽՎ վերադառնալու համար Բաքուն պետք է մի շարք պահանջներ կատարի
Սակայն այն ժամանակ էլ՝ անցած տարվա նոյեմբերի 20-21-ին, նրանց կրկին թույլ չեն տվել․․․
Գերմանացի պատգամավոր. Բաքուն ցանկություն չունի կատարելու Եվրախորհրդի պահանջները
Ադրբեջանը չի ճանաչում և չի հետևում այդ կանոններին․․․
Ժողովրդավարությունը մշտապես բախվել եւ բախվում է մարտահրավերների. Վլադիմիր Վարդանյանը՝ ԵԽԽՎ նստաշրջանում
Ժողովրդավարական խաղաղությունը առանց որևէ խտրականության մարդու իրավունքների լավագույն պաշտպանության նախապայմանն է…
ԵԽ նախարարների կոմիտեի որոշմամբ՝ Ադրբեջանը կվերադառնա ԵԽԽՎ. Alpha News
ԵԽԽՎ-ի՝ հունվարի 24-ի որոշմամբ՝ Ադրբեջանի պատվիրակությունը մեկ տարով...
Ամենաշատ