News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 27
Տեսնել լրահոսը

Գենոլոգիական կայքերի օգնությամբ կարելի է գտնել ցանկացած մարդու։ Դրա համար անհրաժեշտ է, որ նրա մինչեւ չորս սերունդ ազգականը իր ԴՆԹ-ի տվյալները հանձնի։ Այս եզրակացությանն են հանգել գիտնականները՝ տեղեկացնում է Science-ը։

Այժմ նման կայքեր սկսել է օգտագործել ոստիկանությունը՝ հանցագործներին գտնելու համար։

2018թ․ ապրիլին ԱՄՆ-ի ոստիկանությանը հաջողվեց բռնել սերիական մարդասպանին, ով թաքնվում էր 40 տարի։ Դա հնարավոր եղավ ԴՆԹ-ի անալիզի եւ առցանց-սերվիսի միջոցով, որը մարդուն իր տոհմածառը ստեղծելու հնարավորություն է տալիս։

Քննիչները, հանցանքի վայրից վերցված ԴՆԹ-ն համեմատելով այն նմուշների հետ, որոնք մարդիկ ուղարկում էին առցանց-սերվիսին, գտան ոստիկանության 72-ամյա նախկին սպային։ Նրա հարազատներից մեկի տոհմածառը օգնեց գտնել Ջոզեֆ Ջեյմս Դեանժելոյին։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ