News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 20
Տեսնել լրահոսը

Սեւանի բնակիչ 28-ամյա Արա Մուրադյանին հոկտեմբերի 7-ին ծեծի են ենթարկել Սեւանի ոստիկանության բաժանմունքում։ Այս մասին NEWS.am-ին ահազանգեց Արա Մուրադյանի քույրը։

«հոկտեմբերի 7-ին, եղբայրս գնում է «Տոտո», այնտեղ նստած է լինում, երբ ներս են մտնում 3 ոստիկաններ՝ Վահագը, Թաթուլը, եւ եսս մեկը ներս են մտնում եւ ասում են՝ ստեղ կռիվ է, եղբայրս հարցնում է՝ որտեղ է կռիվ։ Հետո եղբայրս հարցնում է՝ Վահագ դու աշխատում ես, էդ պահին  Վահագը հանում է իր վրայից վերխը հարձակվում է եղբորս վրա եւ ասում է՝ հեսա կտենաս, աշխատում եմ, թե՝ չէ, հեսա կտենաս, սրանից հետո սենց է լինելու քո հետ։ Տանում են ոստիկանություն, շորորը հանել են տալիս, ոտքերը մաքրում են շորերի վրա, թքում են եղբորս շորերի վրա, ասում են՝ դե հենց հիմա պետք է հագնես։ Ահավոր ծեծի են  ենթարկում, մարմնական վնասվածքներ են հասցնում, զանգահարում են եղբորս ընկերոջը, թե եկեք տարեք, մի հատ էլ թուղթ են տալիս, թե ստորագրի, որ իբր ընկել ես աստիճաններից, մենք քեզ չենք ծեծել։ Եղբայրս էլ ասում է՝ առանց իմ փաստաբանի ոչինչ չեմ անի, իրենք էլ ասում էն, որ չէ»,- պատմեց տուժածի քույրը։

Արա Մուրադյանի քրոջ խոսքով, երբ եղբորը տանում են Սեւանի հիվանդանոց, հիվանդանոցում ոստիկանություն չեն կանչում, չեն արձանագրում վնասվածքները, ասում են, որ դատական բժիշկ չունեն։

Տուժածի հարազատները դիմել են  Երեւանի ոստիկանապետ Վալերի Օսիպյանին, Մարդու իրավունքների պաշտպանին, դիմել են նաեւ ՀՔԾ։ Գործն այս պահին քննվում է ՀՔԾ-ում։

«Նման դեպքեր միշտ եղել են Սեւանում, այդ ոստիկանը շատ երիտասարդների է ծեծել, բայց ինչքան պետք է շարունակվի։ Իմ եղբայրս վիրավորվել է ոչ թե ծեծից, այլ որ իրեն ստորացրել են։ Հետո ոստիկանության 6-րդ վարչությունում իմացանք, որ այդ Վահագ անունով ոստիիկանի դեմ նմանատիպ բողոքներ կան»,-պատմեց Արա Մուրադյանի քույրը։

Ոստիկանության   լրատվության վարչության պետ Աշոտ Ահարոնյանը կատարվածի առնչությամբ հայտարարություն էր արածել, որում ասվում էր, որ եթե պարզվի, որ նման դեպք է եղել, ապա ոստիկանության ծառայողը խիստ կպատժվի։

«Մի քանի ԶԼՄ-ներում հրապարակվել է տեղեկություն, որ Սեւանում ոստիկանության ծառայողը բռնություն է կիրառել քաղաքացու նկատմամբ։ Տեղեկացնեմ, որ ՀՀ ոստիկանության պետի հանձնարարությամբ դեռեւս հոկտեմբերի 10-ին ոստիկանության ներքին անվտանգության վարչությունում ծառայողական քննություն է սկսվել։ Վստահեցնում եմ, որ եթե քննությամբ հաստատվի ոստիկանության ծառայողի կողմից նման արարք կատարելու փաստը, ապա վերջինս անպայման կենթարկվի ամենախիստ պատասխանատվության։ Իսկ մինչ այդ հորդորում եմ զերծ մնալ պիտակներ ու որակումներ տալուց ու սպասենք քննության արդյունքին։

Տպել
Ամենաշատ