News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 27
Տեսնել լրահոսը

ԱԺ Պետական-իրավական եւ մարդու իրավունքների պաշտպանության հարցերի մշտական հանձնաժողովն այսօր՝ հոկտեմբերի 19-ին կայացած նիստին դրական եզրակացություն տվեց օրինագծերի նախագծին, որոնց թվում էր նաեւ ՀՀ Ընտրական օրենսգրքում փոփոխություններ ու լրացումներ կատարելու մասին օրինագիծը։

Նշենք, որ այդ փաթեթում ընդգրկված էին նաեւ ««Հանրաքվեի մասին» ՀՀ սահմանադրական օրենքում փոփոխություն կատարելու մասին»,  «Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքում լրացումներ կատարելու մասին» եւ ««Պաշտպանության մասին» ՀՀ օրենքում լրացում կատարելու մասին» օրինագծերը։

ՀՀ արդարադատության նախարարի պաշտոնակատար Արտակ Զեյնալյանը հայտարարեց, որ Ընտրական օրենսգրքի փոփոխությունները բխում են այն պահանջներից, որոնք ձեւավորվել են դեռ ապրիլ–մայիս ամիսներին հեղափոխության ժամանակ։

Նրա խոսքով՝ իրենց նպատակն է առավելագույնս պարզեցնել ԸՕ–ն՝ թողնելով միայն փակ համամասնական ընտրակարգը, բացառել քվեարկությունը տարածքային ցուցակներով։ Իսկ բազմակարծության ապահովման համար իջեցնել անցողիկ շեմը։ «Այդպիսով, խորհրդարան անցնելու համար բավարար կլինի հավաքել ձայների 4 տոկոսը՝ 5-ի փոխարեն, իսկ քաղաքական դաշինքներին՝ 6 տոկոս՝ 7 տոկոսի փոխարեն»,–ասաց Զեյնալյանը։

Նա հավելել է, որ կկրճատվի ընտրագրավը՝ նախկին 10 մլն դրամի փոխարեն քաղաքական ուժերը կվճարեն 7.5 մլն դրամ գրավ։

Նաեւ նախատեսվում է ավելացնել կանանց մասնակցությունը ԱԺ աշխատանքներին, որի արդյունքում կին պատգամավորների թիվը խորհրդարանում նախատեսվում է առնվազն 30 տոկոսի հասցնել։  

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
ԿԸՀ նախագահը ներկայացրել է 2022-2023 ԿԸՀ թվականների գործունեության հաղորդումը
ԿԸՀ նախագահը նախ հիշեցրել է, որ գործող հանձնաժողովն իր լիազորությունները ստանձնել է 2022-ի հոկտեմբերին, հետևաբար գործող հանձնաժողովի գործունեության...
ՄԱԿ-ի ներկայացուցիչներն ուզում են Ընտրական օրենսգրքի նախագծի առանցքային փոփոխություններին ծանոթանալ գրավոր ընթացակարգով
Կենտրոնական ընտրական հանձնաժողովը նոյեմբերի 20-ին հյուրընկալել է ՄԱԿ...
Ընտրական օրենսգրքում նախատեսվող փոփոխությունները խիստ խնդրահարույց են. ՀԿ-ների հայտարարությունը
ՀՀ Արդարադատության նախարարությունը շրջանառել է «ՀՀ ընտրական օրենսգրքում լրացումներ և փոփոխություններ...
Վերին Դվին և Արզնի համայնքների քվեարկության վերջնական արդյունքները հայտնի են
2023 թվականի հոկտեմբերի 29-ին Արարատի մարզի Վերին Դվին համայնքում համայնքի ղեկավարի և ավագանու անդամների, իսկ Կոտայքի մարզի Արզնի…
ԿԸՀ նախագահը ներկայացրել է 2024-ի բյուջեով կառույցին հատկացվող ֆինանսական միջոցները
Գումարը հատկացվելու է «Ընտրական գործընթացների համակարգում, կանոնակարգում և տեղեկատվության տրամադրում» ծրագրի շրջանակներում...
ԿԸՀ-ն հրապարակել է Վերին Դվինում և Արզնիում քվեարկության նախնական արդյունքները
2023 թվականի հոկտեմբերի 29-ին Արարատի մարզի Վերին Դվին համայնքում...
Ամենաշատ