News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 27
Տեսնել լրահոսը

ՆԱՏՕ-ն Միջին եւ փոքր հեռահարության հրթիռների մասին պայմանագրից դուրս գալու ԱՄՆ որոշման ողջ պատասխանատվությունը դրել է Ռուսաստանի վրա՝ նշելով, որ ՌԴ-ն հավանաբար խախտում է այդ պայմանագիրը, հայտարարել է դաշինքի պաշտոնական ներկայացուցիչ Օանա Լունգեսկուն, փոխանցում է ՏԱՍՍ-ը։ ՏԱՍՍ-ի հարցին այն մասին, թե արդյոք Վաշինգթոնի գործողությունները կազդեն դաշինքի պետությունների ու քաղաքացիների անվտանգության վրա, նա խուսափել է պատասխանից։

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի որոշումը մեկնաբանելու խնդրանքին ի պատասխան Լունգեսկուն հայտարարել է․ «ՆԱՏՕ-ի գծով դաշնակիցները բազմիցս մտահոգություն են հայտնել Ռուսաստանի կողմից 1987 թվականին ՌԴ-ի ու ԱՄՆ-ի միջեւ կնքված ՄՓՀՀՊ-ի գծով պարտավորությունները բավարար կերպով չկատարելու շուրջ։ Հուլիսին Բրյուսելում կայացած ՆԱՏՕ-ի գագաթնաժողովին դաշնակիցները հայտարարել են ԱՄՆ-ի կողմից պայմանագրի պայմանները կատարելու մասին, այն դեպքում, երբ ՌԴ գործողությունները երկար տարիներ շարունակ մի շարք կասկածներ են հարուցել»։

Նա նաեւ հիշեցրել է բրյուսելյան գագաթնաժողովի ամփոփիչ հայտարարության այն հատվածը, որում դաշինքը մտահոգություն էր հայտնում ռուսական 9М729 հրթիռային համակարգի շուրջ։ «Երկար տարիների հերքումներից ու մշուշից հետո ՌԴ-ն վերջերս խոստովանեց այդ համակարգի գոյության մասին՝ չտրամադրելով ոչ մի բացատրություն եւ չապահովելով թափանցիկություն։ Այս համակարգի առնչությամբ Ռուսաստանի պատասխանի նկատմամբ բավարար վստահության բացակայության պայմաններում ՆԱՏՕ-ի անդամ երկրները ավելի հավանական են համարում, որ ՌԴ-ն խախտում է ՄՓՀՀՊ-ն»։

ՆԱՏՕ-ն 2014 թվականից սառեցրել է քաղաքական երկխոսությունը ՌԴ-ի հետ, որի հետեւանով ՆԱՏՕ—ՌԴ խորհուրդը, որը մինչ այդ հավաքվում էր ամիսը 1-2 անգամ, 4 տարվա ընթացքում 10-ից պակաս հանդիպում է անցկացրել։

Ավելի վաղ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել էր, որ դուրս կգա ՄՓՀՀՊ-ից՝ հընթացս Մոսկվային մեղադրելով պայմանագրի խախտման մեջ:

Միջին եւ փոքր հեռահարության հրթիռների մասին պայմանագիրը ստորագրվել է 1987 թվականի դեկտեմբերի 8-ին խորհրդային առաջնորդ Միխայիլ Գորբաչովի Վաշինգթոն այցի ժամանակ: Առաջին անգամ կրճատվելու էր 500-ից մինչեւ 1000 եւ 1000-ից մինչեւ 5500 կմ հեռահարությամբ հրթիռային սպառազինության մի ամբողջ դաս, այդ թվում է Р-12 եւ Р-14 հրթիռները, որոնք 1962 թվականին ԽՍՀՄ-ն տեղակայել էր Կուբայում, ինչը հարուցել էր Կարիբյան ճգնաժամը:

1991 թվականի մայիսին պայմանագիրն ամբողջությամբ կատարվել էր, այդ ժամանակ ԽՍՀՄ-ն ոչնչացրել էր վերգետնյա բազավորման 1752 բալիստիկ եւ թեւավոր հրթիռներ, ԱՄՆ-ն՝ 859: Փաստաթուղթն անժամկետ բնույթ ունի:

 

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Շվեդիան զորք կուղարկի Լատվիա՝ Բալթյան երկրներում ՆԱՏՕ-ի ուժերի տեղակայման շրջանակում
Շվեդիան ՆԱՏՕ-ին միացել է նախորդ ամիս՝ դառնալով դաշինքի 32-րդ անդամը...
ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Ստոլտենբերգը թռել է գերմանական Eurofighter կործանիչով
Անհամբեր սպասում եմ Eurofighter կործանիչով թռչելուն...
Միջուկային զենքի տեղակայման գոտին ընդլայնելու մտադրություն չունենք. ՆԱՏՕ-ի ղեկավար
ՆԱՏՕ-ի որևէ երկրում ավելի շատ միջուկային զենք տեղակայելու ծրագիր չկա...
Ուկրաինան և ՆԱՏՕ-ն քննարկել են Համատեղ վերլուծական կենտրոնի ստեղծման հարցը
Խոսքը կենտրոնի կառուցվածքի վերջնական հաստատման, ֆինանսական ծախսերի նախագծի, մարդկային ռեսուրսների ներգրավման մասին է...
Թուրքիան ՆԱՏՕ-ում. դաշինքի անկանխատեսելի թիվ 2-ը
Այն փաստը, որ Թուրքիան Ռուսաստանի հետ լավ հարաբերություններ է պահպանում...
Խավիեր Կոլոմինա. ՆԱՏՕ-ն ողջունում է Երևանի և Բաքվի միջև սահմանի սահմանազատման մասին համաձայնագիրը
Մենք ողջունում ենք Հայաստանի և Ադրբեջանի միջև համաձայնագիրը․․․
Ամենաշատ