News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Հանրապետության մի շարք մարզերում այսօր կայացած ՏԻՄ ընտրություններին ժամը 20:00-ի դրությամբ քվեարկելու իրավունք ունեցող 217,708 քաղաքացուց քվեարկությանը, նախնական տվյալներով, մասնակցել է 94.222 ընտրող կամ ընտրելու իրավունք ունեցողների 43.28 տոկոսը:

Մասնավորապես, Հայաստանի 4 քաղաքներից 3-ում քաղաքապետի ընտրություններում սենսացիոն ցածր ակտիվություն է գրանցվել: Չնայած վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը ակտիվորեն աջակցում էր իր թեկնածուներին Էջմիածին եւ Արմավիր քաղաքներում՝ հայտարարելով, որ պետք է թավշյա հեղափոխությունը հասցնել ավարտին, արձանագրվել է ընտրողների մասնակցության շատ ցածր ցուցանիշ:

ԿԸՀ տվյալներով, ընտրատեղամասերը փակվելու պահին՝ ժամը 20.00-ին, Էջմիածնում ընտրություններին մասնակցել է 45278 ընտրողներից 15826-ը, ինչը կազմում է ընտրողների 34,95 տոկոսը։
Էլ ավելի ցածր ցուցանիշ է արձանագրվել Արմավիր քաղաքում, որտեղ ժամը 20։00-ի դրությամբ 28699 ընտրողներից քվեարկել է 9937-ը կամ ընտրողների 34,62 տոկոսը։

Հրազդան քաղաքում 44154 ընտրողներից ժամը 20-ի դրությամբ քվեարկել է 16259-ը, ինչը կազմում է ընտրողների 36,82 տոկոսը։

Այսպիսով, անկախության տարիներից ի վեր առաջին անգամ Հայաստանի մարզերում ՏԻՄ ընտրություններում արձանագրվել է ավելի ցածր ակտիվություն, քան ավանդաբար պասիվ մայրաքաղաքում:

Հիշեցնենք, որ սեպտեմբերի 23-ին կայացած Երեւանի ավագանու ընտրություններին մասնակցել էր ընտրողների 43,65 տոկոսը:

Այսօր բացառություն է կազմել Կապան քաղաքը, որտեղ 34969 ընտրողներից քվեարկությանը մասնակցել է 19503-ը, որը կազմում է ընտրողների 55,77 տոկոսը:

Փորձագետների կարծիքով, դա պայմանավորված է նրանով, որ Կապանը վերջերս դարձել է խոշորացված համայքն՝ իր մեջ ներառելով հարակից գյուղերը, որոնք ավելի ակտիվ են մասնակցում ընտրությունների:

Այս 4 քաղաքներում համայնքի ղեկավարների արտահերթ ընտրություններ նշանակվեցին այն բանից հետո, երբ կամավոր-պարտադիր սկզբունքով նախկին քաղաքապետները հրաժարական տվեցին, որոնց առաջադրել էր ՀՀԿ-ն: Ընտրությունների նախնական արդյունքները հայտնի կլինեն կեսգիշերից հետո:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
ԿԸՀ նախագահը ներկայացրել է 2022-2023 ԿԸՀ թվականների գործունեության հաղորդումը
ԿԸՀ նախագահը նախ հիշեցրել է, որ գործող հանձնաժողովն իր լիազորությունները ստանձնել է 2022-ի հոկտեմբերին, հետևաբար գործող հանձնաժողովի գործունեության...
ՄԱԿ-ի ներկայացուցիչներն ուզում են Ընտրական օրենսգրքի նախագծի առանցքային փոփոխություններին ծանոթանալ գրավոր ընթացակարգով
Կենտրոնական ընտրական հանձնաժողովը նոյեմբերի 20-ին հյուրընկալել է ՄԱԿ...
Ընտրական օրենսգրքում նախատեսվող փոփոխությունները խիստ խնդրահարույց են. ՀԿ-ների հայտարարությունը
ՀՀ Արդարադատության նախարարությունը շրջանառել է «ՀՀ ընտրական օրենսգրքում լրացումներ և փոփոխություններ...
Վերին Դվին և Արզնի համայնքների քվեարկության վերջնական արդյունքները հայտնի են
2023 թվականի հոկտեմբերի 29-ին Արարատի մարզի Վերին Դվին համայնքում համայնքի ղեկավարի և ավագանու անդամների, իսկ Կոտայքի մարզի Արզնի…
ԿԸՀ նախագահը ներկայացրել է 2024-ի բյուջեով կառույցին հատկացվող ֆինանսական միջոցները
Գումարը հատկացվելու է «Ընտրական գործընթացների համակարգում, կանոնակարգում և տեղեկատվության տրամադրում» ծրագրի շրջանակներում...
ԿԸՀ-ն հրապարակել է Վերին Դվինում և Արզնիում քվեարկության նախնական արդյունքները
2023 թվականի հոկտեմբերի 29-ին Արարատի մարզի Վերին Դվին համայնքում...
Ամենաշատ