News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Նոյեմբեր 21
Տեսնել լրահոսը

Ռուսաստանի քաղաքացի Մարատ Ուելդանովի ազգականները խնդրում են նրան ադրբեջանական գերությունից ազատել եւ Ռուսաստանին հանձնել:

«Հոկտեմբերի 9-ին ես եւ Ելենան Ռուսաստանի ԱԳՆ եւ Արդարադատության նախարարության շենքերի առջեւ նստացույց անցկացրինք՝ հերթական անգամ փորձելով իշխանություններին գործողության կոչ անել: Խնդրում եմ անհապաղ միջոցներ ձեռնարկել Ադրբեջանից Ռուսաստանի քաղաքացուն տեղափոխելու համար: Հարազատ եղբայրս մեղավոր չէ, բայց ես աղաչում եմ նրան Ռուսաստան տեղափոխել պատիժը կրելու համար»,- Facebook-ի իր էջում հայտնել է Մարինա Միրզոյանը:

Ռուսաստանի քաղաքացի Մարատ Ուելդանով-Գալուստյանը ավստրիական «Do&Co» ընկերության աշխատակից է, որն զբաղվում է ուղեւորությունների ժամանակ սնունդի կազմակերպմամբ, եւ Բաքվում է գտնվել գործուղմամբ: 2016 թվականի հունիսի 6-ին ավստրիական «Do&co» ընկերությունը նրան գործուղել էր Բաքու «Formula-1»-ի փուլին, որտեղ ժամանելուն պես նա կապ չի հաստատել: Նա մեղադրվում է թմրանյութերի, հոգեմետ նյութերի կամ պրեկուրսորների խոշոր չափերով ապօրինի պատրաստման, արտադրման, ձեռքբերման, պահելու, տեղափոխելու կամ իրացնելու համար:

2017-ի ապրիլի 28-ին դատարանը Մարատ Ուելդանովին դատապարտել էր 8 տարվա ազատազրկման:

Ռուսական լրատվամիջոցների տեղեկություններով՝ Ադրբեջանում ՌԴ դեսպանատունը կալանավորված ազգականներին առաջարկել է ըմբռնումով մոտենալ այդ երկրի առանձնահատկությանը, որտեղ «հայկական ծագումը չափազանց դժվարացնում է նրա պաշտպանությունը»:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Partner news