News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 27
Տեսնել լրահոսը


Աննապադեպ երևույթ  է, երբ  երկրի վարչապետն անձամբ պաշտպանում է որևէ  թեկնածուի և այդ թեկնածուն չի հաղթում ընտրություններում։ Այս մասին այսօր՝ հոկտեմբերի 22–ին ֆեյսբուքյան ուղիղ եթերում հայտարարեց ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը՝ անդրադառնալով Կապան համայնքի  ղեկավարի ընտրությունների արդյունքներին։

«Սա ժողովրդավարության մեծագույն հաղթանակն է երրորդ հանրապետության պատմության մեջ։ Ես անկեղծ շատ էի ուզում, որ Կապանի քաղաքապետ ընտրվի Նարեկ Բաբայանն, ով Սյունիքի փոխմարզպետ է, որովհետև գիտեմ, համոզված եմ պարոն Բաբայանը շատ տաղանդավոր, ազնվագույն մարդ է, և Հայաստանի քաղաքական կյանքում մենք նրա մասին դեռ կլսենք»,–ասաց նա։

Փաշինյանի խոսքով՝  Կապանում քաղաքացիներն են որոշել՝ ում ընտրեն։

«Իշխանությունը որևէ քայլ չի ձեռնարկել քաղաքացիների ընտրությունը որևէ կերպ իր ցանկությունների տրամաբանության մեջ դնելու համար։ Մենք դրա համար ենք հեղափոխություն արել և հեղափոխությունը հաղթել է»,–նշեց նա։

Հիշեցնենք, որ երեկ՝ հոկտեմբերի 21–ին կայացած ՏԻՄ ընտրությունների արդյունքներով՝ Կապանի քաղաքապետ է ընտրվել անկուսակցական Գեւորգ Փարսյանը՝ ստանալով 10 507 ձայն (54 տոկոս)։ ՔՊ-ական Նարեկ Բաբայանն, ում աջակցում էր Նիկոլ Փաշինյանը, ստացել է 8 499 ձայն։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
ԿԸՀ նախագահը ներկայացրել է 2022-2023 ԿԸՀ թվականների գործունեության հաղորդումը
ԿԸՀ նախագահը նախ հիշեցրել է, որ գործող հանձնաժողովն իր լիազորությունները ստանձնել է 2022-ի հոկտեմբերին, հետևաբար գործող հանձնաժողովի գործունեության...
ՄԱԿ-ի ներկայացուցիչներն ուզում են Ընտրական օրենսգրքի նախագծի առանցքային փոփոխություններին ծանոթանալ գրավոր ընթացակարգով
Կենտրոնական ընտրական հանձնաժողովը նոյեմբերի 20-ին հյուրընկալել է ՄԱԿ...
Ընտրական օրենսգրքում նախատեսվող փոփոխությունները խիստ խնդրահարույց են. ՀԿ-ների հայտարարությունը
ՀՀ Արդարադատության նախարարությունը շրջանառել է «ՀՀ ընտրական օրենսգրքում լրացումներ և փոփոխություններ...
Վերին Դվին և Արզնի համայնքների քվեարկության վերջնական արդյունքները հայտնի են
2023 թվականի հոկտեմբերի 29-ին Արարատի մարզի Վերին Դվին համայնքում համայնքի ղեկավարի և ավագանու անդամների, իսկ Կոտայքի մարզի Արզնի…
ԿԸՀ նախագահը ներկայացրել է 2024-ի բյուջեով կառույցին հատկացվող ֆինանսական միջոցները
Գումարը հատկացվելու է «Ընտրական գործընթացների համակարգում, կանոնակարգում և տեղեկատվության տրամադրում» ծրագրի շրջանակներում...
ԿԸՀ-ն հրապարակել է Վերին Դվինում և Արզնիում քվեարկության նախնական արդյունքները
2023 թվականի հոկտեմբերի 29-ին Արարատի մարզի Վերին Դվին համայնքում...
Ամենաշատ