News
Լրահոս
News
Երեքշաբթի
Մարտ 19
Տեսնել լրահոսը

Եվրոպական ներդրումային բանկի եւ Հայաստանի Կենտրոնական բանկի միջեւ կնքվել է 50 միլիոն եվրոյի վարկային համաձայնագիր՝ փոքր եւ միջին բիզնեսի ոլորտում ծրագրերի ֆինանսավորման նպատակով: Վարկը կտրամադրվի Կենտրոնական բանկին՝ ՓՄՁ-երի համար ավելի հասանելի լինելու նպատակով։

Ծրագրի շրջանակներում տրամադրվող վարկերը հիմնականում ուղղված կլինեն արտահանման խթանմանն ու ակտիվացմանը, զբոսաշրջության, գյուղատնտեսության եւ գյուղմթերքների վերամշակման նախագծերի իրականացմանը:

Կենտրոնական բանկի նախագահ Արթուր Ջավադյանը նշել է, որ «ԵՆԲ ֆինանսավորմամբ իրականացվող վարկային ծրագրերը հատուկ դերակատարում ունեն Հայաստանում ֆինանսական հասանելիության եւ մատչելիության բարձրացման առումով: Այս ծրագրերի միջոցով տեղական բիզնեսն ուղղորդվում է դեպի մրցունակ եւ կայուն զարգացմանը, իսկ միջնորդ ֆինանսական կազմակերպություններում կայանում է կանաչ ֆինանսավորման մշակույթը»:

Այս ծրագիրը ԵՆԲ-ի եւ ՀՀ ԿԲ-ի համագործակցությամբ մասնավոր հատվածի ֆինանսավորման երրորդ նախաձեռնությունն է։ 2014թ. ի վեր իրականացվել են ՓՄՁ կազմակերպությունների 100 մլն եվրոյի ֆինանսավորման ծրագրեր: ԵՆԲ-ի հետ երկարաժամկետ համագործակցությունը վկայում է Հայաստանի ֆինանսական համակարգի նկատմամբ այս կառույցի վստահության մասին։

 

Ընդհանուր տեղեկություն՝

ԵՆԲ-ն` Եվրոպական միության բանկը, Հայաստանյան ծրագրերը ֆինանսավորում է ԵՄ խորհրդի եւ Եվրոպական կառավարության՝ Արեւելյան գործընկերության երկրների մանդատի շնորհիվ: ԵՆԲ-ն 8 մլրդ Եվրո է տրամադրել Արեւելյան Գործընկերության բանկային ֆինանսավորմանը՝ տեղական մասնավոր հատվածի զարգացման, սոցիալ-տնտեսական ենթակառուցվածքների եւ կլիմայական փոփոխությունների ոլորտներում ԵՄ-ի եւ իր Արեւելյան Գործընկերների համար կարեւորություն ունեցող ծրագրերին աջակցելու համար:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ