News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը համոզված է, որ սաուդցի լրագրող Ջամալ Խաշոգջիի մահը դավադրության հետեւանք էր, սակայն իրադարձություններն այնպես չեն զարգացել, ինչպես նախօրոք էր ծրագրվել: Նա այս մասին ասել է USA Today-ի հետ հարցազրույցում:

Թրամփի խոսքով՝ սա «դավադրություն էր, որը սխալ ուղղությամբ է տարել»: ԱՄՆ նախագահը նշել է, որ իրավիճակը քննարկել է Սաուդյան Արաբիայի գահաժառանգ արքայազն Մուհամմեդ բեն Սալման Ալ Սաուդի հետ: «Նա ասել է, որ դրան մասնակից չէ ո՛չ ինքը, ո՛չ թագավորը»,- ընդգծել է Թրամփը՝ հրաժարվելով, սակայն, պատասխանել՝ հավատո՞ւմ է արդյոք այդ բացատրությանը:

Ավելի վաղ ԱՄՆ նախագահը լրագրողներին ասել էր, որ Սաուդյան Արաբիայում եւ Թուրքիայում են գտնվում ամերիկյան հատուկ ծառայությունների ներկայացուցիչները, որոնք առաջիկայում կհայտնեն տեղի ունեցածի վերաբերյալ իրենց վարկածը:

Խաշոգջին, որը քննադատում էր Էր Ռիադի քաղաքականությունը հոկտեմբերի 2-ին անհետացել էր Ստամբուլում Սաուդյան Արաբիայի հյուպատոսարան այցելելուց հետո, որտեղ պետք է փաստաթղթեր ստանար Թուրքիայի քաղաքացու հետ ամուսնությունը գրանցելու համար: Մի քանի օր հետո Թուրքիայի ոստիկանությունը սկսել էր նրա անհետացման գործի քննությունը:

Սաուդյան Արաբիայի իշխանությունները հոկտեմբերի 20-ին հայտնել էին, որ Խաշոգջին մահացել է հյուպատոսարանում ծագած վեճի հետեւանքով: Սաուդյան Արաբիայի գլխավոր դատախազ շեյխ Սաուդ ալ Մաուջիբը հայտարարել էր, որ կալանավորված են երկրի 18 հպատակներ, որոնց ինքնությունը չի հրապարակվում: Նա հայտնել էր նաեւ գահաժառանգ արքայազնի խորհրդական, գեներալ Ահմեդ Ասիրիին ազատելու մասին, որը բարձր պաշտոն էր զբաղեցնոևւմ թագավորության հետախուզությունում, ազատվել է նաեւ թագավորական գրասենյակի խորհրդական Սաուդ ալ Քահթանին:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Մահացել է լրագրող և խմբագիր Հայկ Ջանփոլադյանը
Նա հիմնել և դարձել է «Հայաստանը մեկ շաբաթում» լրատվական գործակալության գլխավոր խմբագիրը, ինչպես նաև աշխատել է «Ռեգնում» լրատվական գործակալությունում...
Թուրքիայում ոստիկանները 9 քուրդ լրագրող են ձերբակալել
Անկարայում, Ստամբուլում եւ Ուրֆայում...
Կառավարության որոշումն ամոթալի է, անթույլատրելի և աննախադեպ․ ՀԺՄ
Այս տարվա հունվարի 28-ին՝ Հայկական բանակի կազմավորման տոնի առիթով, կոպտորեն արգելվել էր լրագրողների մուտքը Եռաբլուր զինվորական պանթեոն...
Անահիտ Մանասյանն առանձին հանդիպումներ է ունեցել լրագրողներ Հռիփսիմե Ջեբեջյանի և Գայանե Զարգարյանի հետ
Լրագրողները Պաշտպանին ներկայացրել են իրենց մասնագիտական գործունեությամբ պայմանավորված` վերջին շրջանում հանդիպող խնդիրները...
Ալեքսեյ և Յուլիա Նավալնիներն արժանացել են «Լրատվամիջոցների ազատության մրցանակին»
Նա ընդգծել է, որ Կրեմլը հանդես կգա գրաքննության, ապատեղեկատվության և ստի նոր գործիքներով...
Պահանջում ենք Խաչատուր Սուքիասյանից՝ ներողություն խնդրել լրագրող Հռիփսիմե Ջեբեջյանից և «Առավոտ»-ից. Հայտարարություն
Ապրիլի 16-ին Ազգային ժողովում «Առավոտ» օրաթերթի և «aravot.am» կայքի թղթակից Հռիփսիմե Ջեբեջյանը մի քանի հարցի…
Ամենաշատ