News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 27
Տեսնել լրահոսը

2018թ. հոկտեմբերի 19-ին Սևծովյան առևտրի և զարգացման բանկի (ՍԱԶԲ) կողմից Արդշինբանիկին հատկացվել է 15 մլն ԱՄՆ դոլար գումարով վարկ, որը նպատակաուղղված է Հայաստանում փոքր և միջին ձեռնարկությունների (ՓՄՁ) վարկավորմանը: Վարկային միջոցները տրամադրվել են 5 տարի ժամկետով, որը հնարավորություն կընձեռի Արդշինբանկին իրականացնելու միջնաժամկետ վարկավորում` բավարարելով փոքր և միջին ձեռնարկությունների հիմնական եւ շրջանառու միջոցների համալրման կարիքները: Ակնկալվում է, որ այս ներգրվումը հնարավորություն կտա վարկավորելու շուրջ 100 ՓՄՁ-ների` նպաստելով մոտ 3600 աշխատատեղերի ապահովմանը Հայաստանի ողջ տարածքում:

«Որպես զարգացմանը միտված կառույց, առաջատար հայկական Բանկ և մեր վաղեմի գործընկեր հանդիսացող Արդշինբանկի վարկավորմամբ ՝ մենք ուրախ ենք նպաստել ՓՄՁ վարկավորման ընդլայնմանը, լավագույնս բավարարելու Հայաստանյան գործարարների արագ աճող ֆինանսավորման կարիքները՝ համահունչ լինելով ազգային տնտեսական քաղաքականության գերակայություններին»,-ասել է ՍԱԶԲ-ի նախագահ Դմիտրի Պանկինը:

«Մենք խորապես համոզված ենք, որ այս շարունակական համագործակցությունը կլինի  փոխշահավետ: Այս միջոցները թույլ կտան մեզ ընդլայնել ՓՄՁ հատվածի վարկավորումը, ապահովելով նրանց համար վարկային միջոցների հասանելիություն, որը հնարավորություն կստեղծի փոքր բիզնեսին ձեռք բերելու՝ հաջողության հասնելու համար անհրաժեշտ կապիտալ: Սույն վարկավորումը ընձեռում է հավելյալ ֆինանսավորուման հնարավորություն մրցունակ պայմաններով՝ օգնելով բարելավել մեր ներդրումային միջավայրը եւ օգտակար լինել մեր հաճախորդներին»,- ասաց Արդշինբանկի վարչության նախագահ Արտակ Անանյանը:

ՍԱԶԲ-ի և Արդշինինբանկի միջև համագործակցության սկիզբը դրվել է դեռևս 2012 թվականին: Բանկը ՍԱԶԲ-ի կողմից արդեն ներգրավել է  ընդհանուր 28 մլն ԱՄՆ դոլար վարկային միջոցներ՝ մեկ բնակարանային ֆինանսավորման և երկու ՓՄՁ վարկավորման ծրագրերի իրականացման նպատակով:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Կոնվերս Բանկը հաշված օրերի ընթացքում ավարտել է դրամային պարտատոմսերի տեղաբաշխումը
Նման սեղմ ժամկետում տեղաբաշխման ավարտը վկայում է Բանկի առաջարկած ներդրումային պրոդուկտների, արժեթղթերի նկատմամբ բարձր պահանջարկի մասին...
Իդրամն ու IDBank-ը՝ Career City Fest-ի մասնակից
CCF-ի ընթացքում հնարավորություն կունենաք առավել մանրամասն ծանոթանալու IDBank-ի IDream ծրագրի հետ և անգամ դիմելու առաջիկա IDream 11-ին մասնակցելու համար...
Հայկական առաջին բանկը Ֆասթեքսվերսում․ Ֆասթ Բանկը ներկայացնում է իր վիրտուալ տարածքը
Բանկը նպատակ ունի ապագայում զարգացնել Fspace-ն՝ ավելացնելով նոր հնարավորություններ...
Կոնվերս Բանկը միացել է Career City Fest-ին
Սա հիանալի հնարավորություն է ներկայանալու որպես գործատու, հավաքագրելու հետաքրքրվածության հայտեր երիտասարդ մասնագետներից...
Թուրքիայի Կենտրոնական բանկը զեղչման տոկոսադրույքը պահել է 50%-ի մակարդակին
Վերլուծաբաններն ակնկալում են, որ Թուրքիայի Կենտրոնական բանկը աշնանը կսկսի տոկոսադրույքի իջեցումը
Apple Pay-ը հասանելի է ԱՐՄՍՎԻՍԲԱՆԿԻ հաճախորդների համար
Անհպում վճարում կատարելու համար պարզապես անհրաժեշտ է iPhone-ը կամ Apple Watch-ը մոտեցնել վճարային տերմինալին...
Ամենաշատ