News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Իհարկե, ընդունում եմ, որ կառավարությունը անթերի չէ, եւ սխալներ է գործում եւ գործելու է, ինչպես Հայաստանում՝ սրանից հետո գործող բոլոր կառավարությունները: Այդ մասին այսօր՝ հոկտեմբերի 24-ին ԱԺ-ում ասաց վարչապետի պաշտոնին  առաջադրված Նիկոլ Փաշինյանը՝ պատասխանելով հարցին, թե չի համարում, որ վերջին հինգ- վեց ամսում ունեցել է կադրային որոշ ձախողումներ  եւ հնարավոր համարում է համալրել:

Ըստ Փաշինյանի՝ աշխարհում չկա որեւէ կառավարություն, որը  սխալներ չի գործում, եւ դա ֆենոմեն է: «Կա այսպիսի ասացվածք, որ խելոքները սովորում են ուրիշների սխալների վրա, հիմարները սովորում են իրենց սխալների վրա: Ճշմարտության դեմ չմեղանչելու համար ասեմ, որ մի 5-6 տարի առաջ դրա մասին հոդված եմ գրել եւ ասել, որ այդ ասացվածքը բացարձակապես որեւէ կապ չունի իրականության հետ, որովհետեւ ուրիշի սխալների վրա սովորելն անհնար է, քանի որ դու չգիտես ուրիշի պարամետրերը, ուրիշի մտածածը, ուրիշի հանգամանքները, այն գործոնները, որոնք ստիպել են, որ ուրիշը կայացնի այդ որոշումը: Երբեք նույն իրավիճակը չի լինում, որ դու հնարավորություն ունենաս ուրիշի սխալի վրա սովորել, պետք է լինես բացարձակապես նույն իրավիճակում, իսկ բացարձակապես նույն իրավիճակ երբեք չի լինում: Այսինքն իրավիճակի մեկ տոկոսի տարբերությունը կարող է հսկայածավալ տարբերություն տալ  նույնիսկ 0,5 տոկոսի  տարբերությունը»,- ասաց Փաշինյանը, հիշեցնելով, որ ԱԺ ամբիոնից մեկ անգամ օրինակ է բերել, որ կենդանիների տարբեր տեսակների ԴՆԹ-ի տարբերությունը երբեմն այնքան չնչին է, որ զարմանում ես՝  իրականում այդքան մեծ տարբրություն է տալիս:

«Ես ընդունում եմ… Պատկերացրեք, ես ասում չէ, չեմ ընդունում, մենք ոչ մի սխալ չենք արել, ոչ կադրային քաղաքականության հարցում, ոչ տնտեսական, ոչ մի… մենք անթերի ենք: Է՜, հետո, այդտեղ պետք է նիստը հայտարարել փակված եւ գնացինք տներով: Բայց ես իմ խոսքում ասեցի, որ այն ինչ որ մենք ուզում ենք անել եւ այն ինչ որ մենք արել ենք, դա աննախադեպ է: Եւ նույնիսկ ձեր նշած իդեալական կադրերը , ենթադրենք՝ մենք իդեալական կադրեր ունենք, դեռ իրենց էլ մինչեւ վերջ պարզ չեն լինելու պարամետրերը, թե մենք ինչ ենք ուզում անել, որովհետեւ մեր արածի նույնիսկ տեսությունը, թե մենք ինչ ենք ուզում ստանալ, տեսությունը նույնիսկ ամբողջական չէ: Ես սա եմ ուզում ասել: Նոր Հայաստան ասելով, մենք ուզում ենք, որ նոր Հայաստանը ո՞ր երկրի նման լինի… Հեղափոխությունից առաջ էլ, երբ ես խոսում էի, արտասահմանցի լրագրողներն ասում էին «հա, պարզ է, դուք ուզում եք, որ Հայաստանը լինի ինչպես Իսրաելը, ասում էի չէ, ասում էին, ուզում եք լինի ինչպես Սինգապուրը, ասում էի չէ, ասում էին, բա ինչ եք ուզում, ես ասում էի, որ ուզում եմ լինի այնպես ինչպես Հայաստանն է»: Մեր խնիրն է անել այնպես, որ լինի Հայաստանը: Կներեք, գուցե մի քիչ կոռեկտ չէ, իսկ ինչո՞ւ պետք է Հայաստանի համար ինչ-որ մի երկրի օրինակ քննարկենք: Թող ուրիշ երկրներում Հայաստանի օրինակը քննարկեն, ինչպես այսօր ուրիշ երկրներում քննարկում են Հայաստանի հեղափոխության օրինակը: Ես ներողություն եմ խնդրում մեր միջազգային գործընկերներից, եթե սա մի փոքր առոգանտ է հնչում»,- ասաց Փաշինյանը:

Փաշինյանը նաեւ նշեց, որ ամեն փուլ ունի իր առանձնահատկությունը. «Ասենք, հեղափոխությունից անմիջապես հետո որոնք են առաջնահերթությունները, ինչ խնդիր պետք է լուծել: Արտահերթ ընտորթյուններից հետո ինչ խնդիր պետք է լուծել: Մենք դրա համար ենք ուզում արտահերթ ընտրությունները շուտ լինեն: Հիմա կա հեղափոխական տրամադրություն, եւ ոչ թե  հակահեղափոխական, այդ հակահեղափոխականը շատ նեգատիվ է հնչում»… Այսօր հա հեղափախական եւ մինչհեղափախական տրամադրություն, եւ այդ առումով դրանք հակակշիռ են: Անկախ արտահերթ ընտրությունների արդյունքներից , այսպես ասած հեղափախության արժեքային տրամաբանությունը կդառնա  համապետական տրամաբանություն, եւ բոլորովին նոր խնդիրներ կգան, բոլորովին նոր օրակարգ կլինի: Ուզում եմ նաեւ ասել, որ միանշանակ մերժում եմ այն տրամաբանությունը, որ մի ժամանակ Հայաստանում հայտնի էր, երբ ասում էին՝  «պոլի փետ լինի, բայց մերը լինի»: Ես մարժում եմ այդ տրամաբանությունը: Բացառվում է սա»:

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
ՀՀ տարածքից երրորդ երկրներ արտահանվող թանկարժեք մետաղների նկատմամբ քվոտա սահմանվեց
Կառավարությունն իր այսօրվա՝ փետրվարի 29-ին «Վերամշակում՝ մաքսային...
ԱՆԻՖ-ի պայմանագրային ներդրումային ֆոնդը ներդրում կիրականացնի «ԵՄ-Հայաստան ՓՄՁ Ֆոնդում»
Ֆոնդում մասնակցություն կունենա նաև Նիդերլանդների ձեռնարկատիրական զարգացման բանկը՝ FMO-ն, որի բաժնետոմսերի մեծամասնությունը պատկանում է...
Փաշինյանը նշել է Հայաստանում հեղափոխության հաղթանակի գինը՝ 200 հազար դոլար
Նրա խոսքով՝ արդյունքում իրավիճակը Հայաստանում այնպես է փոխվել, որ «այժմ ասյտեղ չկան մենաշնորհներ»...
Ռուսական խոշոր «Վեդոմոստի» պարբերականի ընթերցողները Փաշինյանին տարվա քաղաքական գործիչ են ընտրել
Պարբերականի խմբագրությունը տարվա քաղաքական գործիչ է ընտրել Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելին, իսկ ընթերցողները նախապատվությունը տվել են հայ առաջնորդին…
Հայաստանում գործարաններ են ստեղծվում մի քանի հազար աշխատատեղով. Փաշինյանը թվերով խոսեց ներդրումների մասին
Հայկական բրենդով հեռուստացույց եւ կենցաղային տեխնիկա է արտադրվելու...
Լենա նազարյանը պնդում է ՝ խոստումները կատարել են, աշխատավարձերի բարձրացում էլ եղել է
Նման քայլեր կլինեն պետական այլ ծառայողների, ուսուցիչների, իրավապահ մարմիններում աշխատող մարդկանց նկատմամբ...
Ամենաշատ