News
Լրահոս
News
Ուրբաթ
Մայիս 10
Տեսնել լրահոսը

Շատ կասկածելի է, երբ որեւէ մեկը մտածում է, որ Հայաստանի կառավարությունը ժողովրդից ստացած մանդատը կարող է օգտագործել՝ ընդդեմ ժողովրդի։ Այս մասին այսօր՝ նոյեմբերի 1–ին ԱԺ–ում հայտարարեց վարչապետի պաշտոնակատար, վարչապետի միակ թեկնածու Նիկոլ Փաշինյանը՝ պատասխանելով ՀՀԿ–ական պատգամավոր Խոսրով Հարությունյանի՝ մոտ ապագայում Արցախյան խնդրի կարգավորման վերաբերյալ հարցին։

ՀՀԿ–ական պատգամավորը, մեջբերելով ԱՄՆ նախագահի ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջոն Բոլթոնի՝ Արցախյան խնդրի վերաբերյալ հայտարարությունը, Փաշինյանից հետաքրքրվեց, թե այս կարճ ժամանակահատվածում Ղարաբաղյան խնդրի հետ կապված ի՞նչ վճռական քայլեր կարող են լինել։

«Անկեղծ ասած, մի քանի հանդիպումներում ուղիղ հարց եմ տվել մի շարք միջազգային գործընկերների, ասել եմ, օրինակ՝ դուք հայտարարում եք, որ կա հնարավորությունների պատուհան այդ խնդիրը լուծելու համար, ասել  եմ ՝ խնդրում եմ ինձ բացատրեք, թե ի՞նչ նկատի ունենք հնարավորությունների պատուհան ասելով, եւ ես միշտ չէ, որ որեւէ բացատրություն ունեցել եմ եւ պարզվել է, որ դա բավականին դժվար հարց է մեր գործընկերների համար»,–ասաց վարչապխետի պաշտոնակատարն՝ ընդգծելով Արցախյան խնդրի կարգավորման շուրջ իր արտահայտած դիրքորոշումը.

«Բացառված է, որ որեւէ մեկը հույս ունենա, որ Ղարաբաղի հարցը կարող է լուծվել Ղարաբաղի եւ Հայաստանի ժողովրդի պետականությունների շահերին հակառակ։ Ես ինձ թույլ եմ տվել ասել, որ Ղարաբաղի հարցի ցանկացած կարգավորում պետք է ընդունելի լինի Ղարաբաղի ժողովրդի համար, Արցախի ժողովրդի համար, եւ այո,  պետք է ընդունելի լինի Ադրբեջան ժողովրդի համար։  Իմ հարցը հետեւյալն է,  կա՞ արդյոք Ադրբեջանում պաշտոնյա, ով պատրաստ է կրկնել նույն նախադասությունը։ Եթե կա նման պաշտոնյա, ապա կարող ենք խոսել հնարավորության պատուհանի մասին, եթե չկա՝ մենք պետք է փնտրենք, թե մեր գործընկերներն ի՞նչ նկատի ունեն հնարավորությունների պատուհան ասելով»,–ասաց Փաշինյանը։

Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ հոկտեմբերի 27-ին, լրագրողների հետ զրույցի ժամանակ ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանն անդրադարձել էր նաեւ Ջոն Բոլթոնի հայտարարությանը, թե ԱԺ ընտրություններում հաղթելուց եւ վարչապետ ընտրվելուց հետո Նիկոլ Փաշինյանը կարող է վճռական որոշումներ կայացնել Արցախի հարցում, քանի որ դա հնարավորություն կտա իրեն առաջնորդություն ստանձնել: Նա նշել էր. «Ամեն մեկը կարող է խոսել  իր անունից։ Ջոն Բոլթոնը խոսում է իր անունից, եւ Ջոն Բոլթոնը, եւ ընդհանրապես որեւէ մեկը չի կարող խոսել իմ անունից: Այո, ընտրվելը հնարավորություններ կտա, բայց ես ասել եմ, որ չի կարող լինել որեւէ լուծում, որը ընդունելի չի լինի Հայաստանի եւ Արցախի ժողովուրդների եւ Արցախի իշխանությունների համար: Հարցի գլոբալ կարգավորման առումով հասկանում ենք, որ որեւէ լուծում պետք է ընդունելի լինի նաեւ Ադրբեջանի ժողովրդի համար: Որեւէ լուծման պարագայում մենք պետք է լինենք հրապարակային»:

Ջոն Բոլթոնը չի կարող խոսել իմ անունից. Փաշինյանը՝ Արցախի խնդրի լուծման մասին

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Համահայկական միության՝ Մարաղայի կոտորածի տարելիցին նվիրված նամակը տարածվել է որպես ՄԱԿ-ի պաշտոնական փաստաթուղթ
«Գարդման, Շիրվան, Նախիջևան» համահայկական միության՝ Մարաղայի կոտորածի 32-րդ տարելիցին նվիրված նամակը տարածվել է որպես ՄԱԿ-ի պաշտոնական...
Մարաղայի ջարդերը հայերի նկատմամբ ատելության և թշնամանքի քաղաքականության հերթական դրսևորումն է. հայտարարություն
Մարաղայի ջարդերը հայերի նկատմամբ ատելության և թշնամանքի ադրբեջանական…
Արցախի պատգամավորներին կշտամբել եմ իրենց թուլակամության համար․ Սերժ Սարգսյան
Թուլակամությունը կայանում էր նրանում, որ մամուլը ինչպես գրել էր, որ Քառօրյա պատերազմի ընթացքում Լաչինի միջանցքով մեծ խցանումներ․․․
Ծիծեռնակաբերդի բարձունքում նշվեց Ադրբեջանական ԽՍՀ-ում հայկական ջարդերի զոհերի հիշատակին նվիրված տարելիցը
Ծիծեռնակաբերդի բարձունքում նշվեց Ադրբեջանական ԽՍՀ-ում կազմակերպված...
Բոլորս պետք է ջանանք, որ Սումգայիթում տեղի ունեցած ողբերգությունները երբեք չկրկնվեն. Մարագոս
Իմ խորին ցավակցությունն եմ հայտնում բոլորին, ովքեր 36 տարի առաջ...
Բաքվին կոչ ենք անում առերեսվել հայաբնակ վայրերի հայաթափման հանցանքին, ԼՂ էթնիկ զտմանը և ցեղասպանությանը.հայտարարություն
Ադրբեջանի արտաքին գործերի նախարարությանը հայտարարություն է տարածել՝ շարունակելով Հայաստանի հասցեին հերյուրանքներ սփռելու պետական գիծը...
Ամենաշատ