News
Լրահոս
News
Շաբաթ
Հունվար 19
Տեսնել լրահոսը

Գալիք ընտրություններում հաղթելու է մթնոլորտը. ուրիշ հաղթող մի փնտրեք։ Այս մասին իր հոդվածում գրել է ԱԺ նախկին պատգամավոր, «Այլընտրանքային նախագծեր խմբի» անդամ Վահե Հովհաննիսյանը:

Նա, մասնավորապես, նշում է.

«Ա՛յն է ԱԺ-ում ունենալու ճնշող  մեծամասնություն ու ձեւավորելու կառավարություն։ Իսկ երբ հաղթում է մթնոլորտը, ինչ-որ շատ կարեւոր բան անպայման պարտվում է։

Քաղաքական ուժերի՝ անհասկանալիորեն մոտիվացված պայքարը՝ երկրորդ, երրորդ եւ մյուս տեղերի համար, ընդհանուր պատկերի էական փոփոխություն չի ենթադրում։

Պատկերացնո՞ւմ եք՝ ազատ, արդար ընտրություն, որն իրականում ընտրության  հնարավորություն չի տալիս։ Ընտրություն է թմբուկի, թմբուկին ամեն կերպ ձայնակցողների եւ դեռեւս անորոշ այլ տարբերակների միջեւ։ Սա է այն ընտրությունը, որն առաջարկվելու է Հայաստանի Հանրապետության քաղաքացուն։

Թմբուկի կիսադաշտում հեղափոխական թիմն է, հեղափոխական տեխնոլոգիաները, հեղափոխական աղմուկը, զանգվածներին հաճելի լոզունգները եւ դեռեւս չհստակեցված ապագա գործունեությունը։

Թմբուկին ձայնակցողները՝ գործող լայն քաղաքական սպեկտրն է, որը նոր պայմաններում չի գտնում ներկայանալու նոր բանաձեւեր, ինքնաինդենտիֆիկացիայի նոր գաղափարներ եւ, ընդունված ավանդույթի համաձայն, պարզապես հաճոյանում է օրվա իշխանությանը։ Ամենայն հավանականությամբ՝ սա այս բլոկի հոգեվարքն է։

Կա երրորդ խումբը, որն ուղղակի ժամանակ չի ունենալու վերակազմավորվելու, բյուրեղանալու, ներկայանալու, բայց մասնակցելու է ընտրությանը՝ կազմակերպչական վիճակի, ասելիքի եւ անելիքի ակնհայտ անպատրաստությամբ։

Իսկ մեծ քանակությամբ ստեղծվող նոր կուսակցությունները եւ ընտրություններին մասնակցելու՝ նրանց ոգեւորությունն ուղղակի հաստատում է ասելիքի եւ հեռանկարային պատկերացումների բացակայությունը։

Պետք է արձանագրել, որ այս անգամ նույնպես չի լինելու լուրջ քննարկում տնտեսական քաղաքականության, Ղարաբաղի խնդրի, Հարավային Կովկասում մեր հարեւանների հետ հարաբերությունների, ներհանրային բարքերի, մամուլի ազատության, արտաքին հարաբերությունների, դատաիրավական բարեփոխումների եւ այլնի մասին՝ Պետության մասին։ Եվ սա՛ էլ հենց լինելու է պարտվող կողմը։

Շատ ափսոս, որ այդքա՛ն սպասված ազատ, արդար ընտրությունները լինելու են բովանդակային առումով թերի։ Ընտրության ժամկետները, ընտրական օրենսգիրքն ու մթնոլորտն են դրանք դարձնում այդպիսին։

Կյանքը դեկտեմբերյան ընտրություններից հետո

Ընտրություններից հետո հեղափոխությունը դառնալու է խմբակցություն՝ իշխող ուժի խմբակցություն։

Սա իրականության ամենանշանակալից փոփոխությունն է  լինելու։ Այս փոփոխությանը պետք է շատ լուրջ վերաբերվել։ Հեղափոխության երազանքները, տեսական նպատակները, արժեքները այլեւս վերածվելու են հստակ քվեարկությունների, նոր քաղաքականություն ապահովող օրինագծերի, բարեփոխումների փաթեթների, նոր վարկերի. թմբուկն այսուհետ պետք է վերածվի աշխատանքի։ 

Ամենակարեւորը սկսվելու է ընտրություններից հետո, այն է՝  նոր իշխանության՝ աշխատելու փուլը, որը կարող է եւ պետք է արվի անաղմուկ եւ գրագետ, անցյալում թողնելով թմբուկն ու հուուու-ն,  ու շատ անհանգստացնող միտումներ, որոնք կան մայիսի 8- ից դեկտեմբեր ժամանակահատվածում, ուղղակի կարելի է մոռացության տալ, սրբագրել, համարել հետհեղափոխական անցումային փուլ եւ սկսել կառուցել իսկապես նոր Հայաստան։ Մնում է՝ անել։

Կա մի ընտրություն, որը շատ ավելի կարեւոր է, քան խորհրդարանական ընտրությունները, դրանց ժամկետները եւ ԸՕ միասին վերցրած։

Եվ այդ ընտրությունը պետք է անել առավելագույնս արագ։ Խոսքը հեղափոխության ֆունդամենտալ ընտրության մեջ է. Նոր Հայաստանում արժեք է մի՞տքը, առաջա՞րկը,   փաստարկված խո՞սքը, զարգացման ռացիոնալ տեսլականնե՞րը, աշխատա՞նքը,  թե՞ թմբուկի ձայնը՝ համեմված հոուուու-ով։ Սա՛ է ամենակարեւոր ընտրությունը, որը կանխորոշելու է զարգացումները։ Դա պարզ կլինի ընտրություններից անմիջապես հետո։ Ես անկեղծորեն ուզում եմ, որ այդ ընտրության մեջ հաղթի միտքը, զսպվածությունը, գրագիտությունը։ Դա կլինի ճիշտ մոդել։ 

Իսկ եթե այնուհանդերձ հաղթի աղմուկը, ապա պետք է գործել շատ ավելի գրագետ՝ նոր իրողություններին համապատասխան։  Գործել հստակ ու առանց նվնվալու։ Գտնել թմբուկին հակակշռելու էֆեկտիվ տարբերակները։ Դրսում հայտնվելու է մարդկային եւ ինտելեկտուալ զգալի պոտենցիալ՝ մարդիկ, որոնք ունեն եւ՛ փորձ, եւ՛ գիտելիք, պետք է գտնել ինքնակազմակերպվելու, հասարակության հետ ճիշտ աշխատելու տարբերակները։ Աղմուկի մեջ միակ հաղթաթուղթ է մնալու կոնկրետ ասելիքը եւ փաստարկված ձայնը։ Այն չի կարող շատ երկար ժամանակ խլացվել. առնվազն՝ մեր հարեւանները դա թույլ չեն տա։ Պետք է պատրաստվել բոլոր սցենարներին եւ հաջորդ ընտրություններին, որոնց ժամկետները դժվար է կանխատեսել։

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Վարդենիսի քաղաքապետի արտահերթ ընտրությունները տեղի կունենան փետրվարի 17-ին
Գեղարքունիքի մարզի Վարդենիս համայնքի ղեկավար Արամ Հարությունյանը համայնքի ղեկավարի պաշտոնում ընտրվել էր 2017 թվականի նոյեմբերի 5-ին կայացած համայնքի ղեկավարի ընտրության արդյունքում…
«Հրապարակ». Վարդենիսի քաղաքապետի աթոռի վրա աչք ունեն երբեմնի ՕԵԿ-ականը, նախկին քաղաքապետն ու «գողական» «Չոշեի Մոսոն»
Հաջորդ թեկնածուն վարդենիսցի Մովսես Հակոբյանն է, որը քաղաքում հայտնի է «Չոշեի Մոսո» մականունով...
Զինծառայողներին, այդ թվում նաեւ ժամկետային, տրված է լիովին ազատ ընտրելու հնարավորություն. Արծրուն Հովհաննիսյան
«Փաստ». Ո՞ւմ հետ է խոսում Նիկոլ Փաշինյանը
Ճշմարտության առջեւ չմեղանչելու համար նշենք, որ...
«Հրապարակ». «Գնալու եմ չոքեմ, աղաչեմ». ՀՀԿ-ն հաշվում է իր շանսերը. «աբիժնիկ» Մհերն ու Նեմեցի շրջապատը
Մալաթիա-Սեբաստիայում նույնպես շատ թույլ ենք՝ Սամվել Ալեքսանյանն աջակցում է փոխվարչապետին...
«Հրապարակ». ՀՀԿ-ական նախկին մարզպետը տաքսիներով է քարոզարշավ անում, ՔՊ-ականը համայնքապետերի վրա «պլան» է դնում
Մարզի երբեմնի տիրակալ Աղվան Հովսեփյանը, ասացին, ձեռքերը լվացել է...
Ֆոտոռեպորտաժներ