News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 27
Տեսնել լրահոսը

ԳԴՀ-ի իշխող կոալիցիայի մեջ մտնող Քրիստոնեասոցիալիստական միության փոխնախագահ Մանֆրեդ Վեբերին 2019թ․ կայանալիք ընտրություններում Եվրոպական ազգային կուսակցությունն առաջադրել է Եվրոպական հանձնաժողովի նախագահի պաշտոնի թեկնածու։ Բավարացի քաղաքական գործչի թեկնածությանը, ով Եվրախորհրդարանում ԵԱԿ խմբակցության ղեկավարն է, կողմ է քվեարկել Հելսինկիում կուսակցության համագումարի պատվիրակների 79 տոկոսը՝ տեղեկացնում է DW-ն։

Այսպիսով 46-ամյա Վեբերը հաղթել է Եվրոպական ազգային կուսակցության ներսում՝ շրջանցելով եւս մեկ թեկնածուի՝ Ֆինլանդիայի նախկին վարչապետ Ալեքսանդեր Ստուբային։ Իր խոսքում Վեբերը հայտարարել է, որ «երազում է այն Եվրոպայի մասին, որը ոչ ոքից կախում չունի»։ Իր կարեւոր խնդիրը նա համարել է արտաքին սահմանների եւ եվրոպական արժեքների պաշտպանությունը։

Այժմ Եվրահանձնաժողովի ղեկավարի պաշտոնի համար Վեբերը մրցակցում է սոցիալ-դեմոկրատների թեկնածուի՝ Նիդեռլանդների ԱԳ նախկին նախարար Ֆրանս Թիմերմանսի հետ։ Անհրաժեշտ է, որ նրա թեկնածությունը պաշտպանեն ԵՄ երկրների ղեկավարները։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ