News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Նոյեմբեր 21
Տեսնել լրահոսը

Սպիտակ տունը հայտարարել է, որ Դոնալդ Թրամփը արտակարգ դրություն է հայտարարել Քալիֆորնիա նահանգում անընդհատ տարածվող անտառային հրդեհների պատճառով, փոխանցում է  «ՌԻԱ Նովոստի»-ն։    

ԱՄՆ նախագահը կարգադրել է դաշնային օգնություն տրամադրել տեղի բնակիչներին։ Վերջին տվյալներով՝ առնվազն 9 մարդ է զոհվել։ Մասնավորապես, հրդեհի գոտում ավտոմեքենայի մեջ միանգամից 5 դի է հայտնաբերվել։

Ավելի վաղ հայտնել էինք, որ առավել տուժած Փարադայզ քաղաքը, որտեղ 27 հազար մարդ է ապրում, ամբողջությամբ տարհանվել է։

Քալիֆորնիայում անտառային հրդեհները սկսել են տարածվել հինգշաբթի։ Այժմ հրդեհի մակերեսը աճել է մինչեւ 36 հազար հա, կրակը ավերել է գրեթե 7 հազար շենքեր, հիմնականում բնակելի տներ։ Շուրջ 250 հազար մարդ էլ լքել են իրենց տները։

 

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Partner news