News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

ID քարտերով հարկման՝ Պետական եկամուտների կոմիտեի նախաձեռնած մեթոդը լավագույն միջոցը չէ եւ բազմաթիվ ռիսկեր է պարունակում։ Այս մասին այսօր՝ նոյեմբերի 10-ին, լրագրողների հետ հանդիպմանն ասաց տնտեսագետ Արմեն Գրիգորյանը։

Նրա խոսքով՝ դեռ հայտնի չէ, թե ինչ տեխնիկական միջոցներ են կիրառվելու։

«Խանութները պետք է զինված լինեն համապատասխան գործիքներով, որոնք պետք է կապված լինեն այն սերվերի հետ, որում ներդրված են ՀՀ քաղաքացիների անձնական տվյալները: Որքանո՞վ է, ըստ ձեզ, դա անվտանգ»,-նկատեց Գրիգորյանը։  

Տնտեսագետը ողջունեց առեւտրի ծավալը փաստաթղթավորելու միջոցով տնտեսությունում ստվերը կրճատելու ՊԵԿ-ի նմանօրինակ պատրաստակամությունը, սակայն նրա համար պարզ չեն հարկման մեխանիզմները։

Գրիգորյանը օրինակով պարզաբանեց, որ կարող է լինել ընտանիք, որի բոլոր ադամներն ունեն ID քարտեր, բայց առեւտուր անում է մեկը եւ «մարդը տարեկան ստանում է մեկ միլիոն դրամ աշխատավարձ, բայց  ծախսում է մեկ միլիոն երկու հարյուր հազար դրամ, որովհետեւ ընտանիքի մեկ այլ անդամի քարտով էլ է առեւտուր անում: Տվյալ մարդուն կհարցնեն՝ որտեղի՞ց քեզ հավելյալ 200 հազար դրամը: Ուստի պարզ չէ՝ ի՞նչ մեխանիզմներով են այդ հաշվարկն անելու»: 

Բացի այդ, ըստ տնտեսագետի, ID քարտերով առեւտուր անելու դեպքում շատ եկամուտ ունեցողը շատ կկուտակի, քիչ եկամուտ ունեցողը՝ քիչ։ Տնտեսագետը կարծիքով՝ սա կարող է հասարակության մեջ բեւեռացում առաջացնել, ինչպես նաեւ ունի որոշակի ռիսկեր։

 

 

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ