News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 27
Տեսնել լրահոսը

ՀՀ տրանսպորտի, կապի եւ տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությունը տեղեկացնում է, որ նոյեմբերի 12-ին՝ ժամը 11:00-ի դրությամբ, Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է տրանսպորտային բոլոր միջոցների համար:

ՀՀ տրանսպորտի, կապի եւ տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությունից NERWS.am-ին հայտնում են, որ Ռուսաստանից դեպի Վրաստան ուղղությամբ՝ մոտ 2 կմ, տրանսպորտային միջոցների կուտակումներ կան, որի հիմնական պատճառը հացահատիկ տեղափոխող բեռնատարներն են:

Ստացված տեղեկատվության համաձայն՝ հայկական մեքենաների քանակը հերթում կազմում է 1/5-ը:

Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ Shamshyan.com-ի փոխանցմամբ, արտակարգ իրավիճակ է Վերին Լարսի անցակետում. օրեր շարունակ հայ վարորդները պատանդ են մնացել. քաղաքացիներն ահազանգում են. «Առանց կաշառքի չենք կարողանում հատել սահմանը» վերնագրով, որում, մասնավորապես նշվում է, որ Վերին Լարսից մինչև ռուսական սահմանը հսկայական խցանումներ են գոյացել՝ մի քանի կիլոմետր երկարությամբ՝ ավելացնելով, որ ըստ քաղաքացիների՝ արդեն 3-4 օր է նրանք անորոշության մեջ են հայտնվել:

Նույն խնդրին անդրադարձել է նաեւ Վրաստանում ՀՀ դեսպանությունը՝ նշելով. «Վրաստանում ՀՀ դեսպանությունը կապ է հաստատել և՛ վրացական, և՛ ռուսական անցակետերի ղեկավարության հետ։ Վրացական կողմը նշում է, որ որևէ խցանում ոչ միայն այսօր չկա, այլև նախորդ օրերին չի եղել։ Իսկ ռուսական կողմից տեղեկացնում են, որ բեռնատար ավտոմեքենաների խցանում կա, որն առաջացել է նոյեմբերի 11-ին՝ օրվա երկրորդ կեսից սկսած։

Այն տեղեկատվությունը, որ հայ վարորդները 3-4 օր է գտնվում են սահմանին, չի համապատասխանում իրականությանը»:

Արտակարգ իրավիճակ Վերին Լարսում. օրեր շարունակ հայ վարորդները պատանդ են մնացել (ֆոտո)

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
5,3 մլրդ դրամ հատկացվեց մոտ 26,2 կմ ճանապարհի նորոգման և 19 օբյեկտի կառուցման ավարտի համար
ՏԿԵՆ-ի միջոցներից 3,6 միլիարդ դրամ, իսկ ընդհանուր ճանապարհների համար հատկացված...
ՏԿԵ փոխնախարարի և ԱԶԲ պատվիրակության քննարկման առանցքում է եղել Հյուսիս-հարավի Սիսիան-Քաջարան հատվածի կառուցման ծրագիրը
Կողմերը քննարկել են երկկողմ փոխգործակցության ընդլայնման հնարավոր...
Լարսը փակ է բեռնատարների համար
Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ…
ԱԶԲ ներկայացուցիչների հետ քննարկվել են Հյուսիս-հարավի՝ հարավային հատվածում նախատեսվող ծրագրերը
«Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամում ապրիլի 16-ին տեղի է ունեցել...
Դեսպանը Հայաստանն անվանել է «Իրանի շնչուղին դեպի հյուսիս»
Դեսպանը պարզաբանեց, որ Իրանը Հայաստանը դիտարկում է ոչ միայն որպես երեք միլիոնանոց շուկա, այլև որպես հարթակ...
Իրանի դեսպանի հետ քննարկվել է տարանցիկ բեռնափոխադրումների համար ճանապարհային հարկերը զրոյացնելու հարցը
Փոխնախարարը շնորհակալություն է հայտնել երկկողմ արդյունավետ համագործակցության համար…
Ամենաշատ