News
Լրահոս
News
Երկուշաբթի
Դեկտեմբեր 17
Տեսնել լրահոսը

Կանադայի հետախուզությունը լսել է սաուդցի լրագրող Ջամալ Խաշոգջիի սպանության ձայնագրությունները, որոնք փոխանցել են թուրքական իշխանությունները: Այս մասին հայտարարել է Կանադայի վարչապետ Ջաստին Թրյուդոն` նշելով, որ ինքն անձամբ չի լսել դրանք, հաղորդում է Reuters-ը:

«Կանադայի հետախուզական գործակալությունները սերտորեն համագործակցել են թուրք գործընկերների հետ, եւ Կանադան լիովին տեղեկացված էր, որ Թուրքիան մտադիր է ձայնագրությունները փոխանցել: Ես մի քանի շաբաթ առաջ զրուցել եմ Ռեջեփ Էրդողանի հետ, Փարիզում մենք կարճ շփումներ ենք ունեցել: Ես շնորհակալություն եմ հայտնել նրան այս հարցում ունեցած ջանքերի համար», - ասել է Տրյուդոն:

Նրա խոսքով, Կանադան շարունակում է համագործակցել իր դաշնակիցների հետ Խաշոգջիի սպանության հետաքննության հարցում եւ քննարկում է  Սաուդյան Արաբիայի դեմ հնարավոր քայլերը:

Սաուդցի հայտնի լրագրող Ջամալ Խաշոգջին հոկտեմբերի 2-ին փաստաթղթեր վավերացնելու համար մտել էր Թուրքիայում Սաուդյան Արաբիայի հյուպատոսություն եւ անհետացել։ Կարծիք կա, որ նրան այնտեղ սպանել են Էր Ռիադի դեմ քննադատական հոդվածներ գրելու համար։ Սաուդյան Արաբիան սկզբում այդ ամենը հերքում էր՝ պնդելով, որ լրագրողը հյուպատոսությունից դուրս գալուց հետո է անհետացել։ Սակայն հոկտեմբերի 25-ին Սաուդյան Արաբիայի դատախազը հայտնել էր, որ Խաշոգջիին կանխամտածված սպանել են։ Լրագրողի մարմինը դեռեւս չի գտնվել։ Ասում են, թե նա թաղվել է գլխավոր հյուպատոսի առանձնատան բակում։

Հիշեցնենք, որ Ստամբուլի գլխավոր դատախազը հայտարարել էր, որ Խաշոգջիին խեղդամահ են արել, նրա մարմինը անդամատել եւ ոչնչացրել:

Նախորդ շաբաթվա վերջին Էրդողանը հայտնել էր, որ լրագրողի  սպանության հետ կապված ձայնագրությունները փոխանցվել են ԱՄՆ-ին, Ֆրանսիային, Գերմանիային եւ Բրիտանիային:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ
Partner news