News
Լրահոս
News
Երեքշաբթի
Մարտ 19
Տեսնել լրահոսը

Առաջիկա Ազգային ժողովի արտահերթ ընտրություններում «Լուսավոր Հայաստան» Կուսակցության համամասնական ցուցակի երկրորդ համարը կլինի ՀՀ Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի պաշտոնակատար, ԼՀԿ Կառավարման խորհրդի փոխնախագահ Մանե Թանդիլյանը։

Ավելի վաղ «Լուսավոր Հայաստանը» հայտարարել էր, որ ցուցակը գլխավորելու է ԱԺ «Ելք» խմբակցության պատգամավոր Էդմոն Մարուքյանը:

Թանդիլյան Մանե։ Ծնվել է 1978թ. ապրիլի 3-ին Ալավերդի քաղաքում:

1999թ. ավարտել է Երևանի Պետական Մանկավարժական Համալսարանի պատմական ֆակուլտետը՝ ստանալով մանկավարժի բակալավրի աստիճան:

2002թ. ավարտել է Հայաստանի Ամերիկյան Համալսարանի Բիզնեսի կառավարման բաժինը՝ ստանալով բիզնեսի կառավարման մագիստրոսի աստիճան:

2016թ. ACCA անդամ է։

Աշխատել է. 2003-2004թթ․ որպես ֆինանսական վերլուծաբան «Գառնի Ինվեստմենթ ընդ Դիվելոփմենթ» ՓԲԸ-ում։

2004թ․ աշխատել է որպես հաշվապահ «Արարատ Գոլդ Ռիքավորի Քոմփանի» ՍՊԸ-ում։

2004-2006թթ․ աշխատել է գլխավոր հաշվապահ «Հովնանյան Ինտերնեյշնլ» ՍՊԸ-ում։

2006-2008թթ․ որպես գլխավոր հաշվապահ «Մենթոր Գրաֆիկս Դիվելոփմենթ Սերվիսիս» ՓԲԸ-ում։

2009-2017թթ․ որպես ֆինանսական տնօրենի տեղակալ, գլխավոր հաշվապահ «Սինոփսիս Արմենիա» ՓԲԸ-ում։

2017թ․ խորհրդարանական ընտրություններում ռեյտինգային ընտրակարգով ընտրվել է պատգամավոր Քանաքեռ-Զեյթուն, Ավան, Նոր Նորք ընտրատարածքից։

2018թ. մայիսի 12-ին նշանակվել է ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար:

Լուսավոր Հայաստան Կուսակցության փոխնախագահն է։

Ամուսնացած է, ունի երկու երեխա:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Tesla-ն էլեկտրամոբիլների մատակարարման ռեկորդ է սահմանել
Տարվա ընդհանուր մատակարարումները կազմում են 936 172 միավոր, 87%-ով ավելի․․․
«Հայաստան» դաշինք. Նախատեսում ենք հանդիպել Շիրակի մարզի բնակիչների հետ
«Հայաստան» դաշինքի համամասնական ցուցակի երեք առաջնորդները միաժամանակ քարոզչություն կիրականացնեն տարբեր վայրերում...
Հրապարակվել է ՀՀ ԱԺ արտահերթ ընտրությունների դիտորդական առաքելության ամոփիչ զեկույցը
«Ականատես» դիտորդական առաքելությունն առաջին անգամ իրականացրել է երկարաժամկետ դիտորդություն, որի ընթացքում 35 երկարաժամկետ դիտորդներ...
Որոշ հանձնարարականներ դեռ մնում են չկատարված. ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ զեկույցը՝ 2018-ի ԱԺ ընտրությունների մասին
Զեկույցի հեղինակներն ընդգծվում է, որ կուսակցություններն ու դաշինքները հնարավորություն են ունեցել ազատ քարոզարշավ իրականացնել. միավորումներ կազմելու, խաղաղ հավաքների, արտահայտման եւ տեղաշարժի…
ԿԸՀ նախագահ. Հայաստանում ընտրական գործընթացի ժամկետի խախտումներ չեն գրանցվել
ԿԸՀ-ն սեղմ ժամկետում է նախապատրաստվել արտահերթ խորհրդարանական ընտրություններին, ասել է Տիգրան Մուկուչյանը...
ՍԴ-ում ընտրությունների արդյունքների բողոքարկումը Հայաստանի ընտրական մշակույթի մաս էր. ԿԸՀ
Նա նշեց, որ սահմանադրական վիճարկման փուլում անգամ դեպքեր են եղել,երբ ոչ միշտ է պատշաճ ապացուցողական բազա ներկայացվել....
Ամենաշատ