News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը


Հայաստանի Հանրապետության երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը «Россия 24»-ի լրագրող Նիկոլայ Սվանիձեին պատմել է, որ թողարկել է ինքնակենսագրական գիրք, որտեղ խոսվում է Խորհրդային Միության փլուզման ժամանակների իրադարձությունների մասին։ Նրա կարծիքով՝ խորհրդային իշխանությունն այդ փուլում նոր եւ կրեատիվ ոչինչ չուներ հասարակությանն առաջարկելու համար։

Պատասխանելով այն հարցին, թե Հայաստանն այն ժամանակ անկախություն ուզո՞ւմ էր, թե՞ այդպես ստացվեց, քանի որ Խորհրդային Միության փլուզումը մինչ այսօր Ռուսաստանում արդիական թեմա է, Քոչարյանը նշեց, որ այն ժամանակ գերիշխում էր Ղարաբաղի թեման․ «Ղարաբաղի դիմումը Հայաստանին՝ նրա կազմում իրեն ընդունելու խնդրանքով, դիմումը Մոսկվային․․․ այդ ամենը կատարվում էր Ղարաբաղյան շարժման կենտեքստում։ Բայց Հայաստանում այդ շարժման առաջնորդներն, այնուամենայնիվ, մտածում էին Հայաստանի անկախության մասին։ Ամեն դեպքում նրանց մի մասը Հայաստանի լուրջ կողմնակիցներ էին։ Ես շարժման առաջնորդն էի Ղարարբաղում, իսկ Խորհրդային Միության հանդեպ վերաբերմունքը Ղարաբաղում բոլորովին ուրիշ էր՝ մենք մեր խնդրի լուծումը հենց Խորհրդային Միության շրջանակներում էինք տեսնում։ Մենք այնքան անկեղծորեն հավատացինք «պերեստրոյկային» եւ հրապարակայնությանը, որ մեզ թվաց, թե մենք ունենք խնդրի լուծման հնարավորություն, եւ այն հենց Մոսկվան կլուծի։ Հայաստանում, իհարկե, կային ուժեր, որոնք լրջորեն մտածում էին անկախության մասին, սակայն այդ գաղափարները հասարակության մեջ այն ժամանակ չէին գերիշխում»։

Երկրորդ նախագահի խոսքերով՝ այն ժամանակ Հայաստանում երկրի գաղափարախոսությունը խարխլված էր, դրան ոչ ոք չէր հավատում, իսկ երկրի այն ժամանակվա առաջնորդը չուներ գրավիչ գաղափարներ, որոնք կարող էին առաջարկվել հասարակությանը։

Խոսելով Խորհրդային Միությունում ազգամիջյան հարաբերությունների մասին՝ Քոչարյանը նշեց․ «Այն, ինչ ունեինք մենք, իսկ հետագայում նաեւ Միության այլ երկրները, վկայում են այն մասին, որ ամեն ինչ չէ, որ լավ էր։ Ամենը հիմնված էր ուժեղ Մոսկվա-կենտրոնի, գաղափարախոսության, կարգուկանոնի վրա։ Եւ երբ ճեղքվեց ինքը՝ գաղափարախոսությունը, եւ կենտրոնը սկսեց թուլանալ, ապա Միությունում ճաքեր առաջացան այնտեղ, որտեղ առավել ակնհայտ էին ազգամիջյան խնդիրները։ Միության փլուզումը սկսվեց ոչ Ղարաբաղից, փլուզումը սկսվեց բոլորովին այլ պատճառներով, սակայն իրեն զգացնել տվեց այն կետերում, որտեղ լարվածությունն առավել ուժեղ էր։ Խորհրդային Միությունը փլուզվեց, երբ այդ ճեղքվածքը գնաց ազգային սահմանների, ազգային թեմատիկայի երկայնքով»։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ