News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 27
Տեսնել լրահոսը

XXI դարի առաջին տասնամյակին գլոբալ տաքացման տեմպերը Երկրի վրա դանդաղել են, չնայած մթնոլորտում ածխաթթու գազի աճող կոնցենտրացիային, այսպիսի եզրահանգում են կատարել կլիմայագետները, փոխանցում է Scientific Reports-ը։

2001-ից 2013 թվականներին միջին ջերմաստիճանը մոլորակի մակերեսին շատ քիչ է տատանվել, իսկ առանձին տարածաշրջաններում նույնիսկ նվազել է։  

Այս դադարը կարող է մի շարք պատճառներով բացատրվել, սակայն եղանակի սառելու գլխավոր «մեղավորին» գիտանականները Խաղաղ օվկիանոսն են համարում։

Օվկիանոսի արեւադարձային շրջանի արեւելյան հատվածում ջերմաստիճանի անոմալ փոփոխություն է նկատվել, որն ազդել է ամբողջ մոլորակի եղանակի վրա։

Սակայն 2014 թվականին տաքացումը վերսկսվել է, ընդ որում՝ ավելի արագ տեմպերով Էլ Նինոյի ձեւավորումից հետո (կլիմայական երեւույթ հայտնի նաեւ որպես Հարավային օսցիլիացիա)։

Գիտնականների տվյալներով՝ առաջիկա 100 տարիներին կլիման Երկրի վրա կձեւավորվի գլոբալ տաքացման եւ սառեցման միտումների միջեւ մրցակցության արդյունքում։

 

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ