News
Լրահոս
News
Կիրակի
Ապրիլ 28
Տեսնել լրահոսը

Ընտրական օրենսգրքի բարեփոխումը Հայաստանում ժողովրդավարության ամրապնդման ուղի է: Այս մասին ճեպազրույցում հայտարարեց Հայաստանում Եվրամիության պատվիրակության ղեկավար Պյոտր Սվիտալսկին՝ նախքան Հայաստանի կառավարության եւ դոնորների միջեւ առաջիկա ընտրությունների տեխնիկական ապահովման համար ֆինանսավորման տրամադրման մասին փաստաթուղթը ստորագրելը:

Դեսպանը ափսոսանք հայտնեց, որ ԸՕ-ի բարեփոխումները չեն ընդունվել խորհրդարանի կողմից: «Մենք հավատում ենք եւ վստահ ենք, որ քաղաքական կամք կա ընտրություններից հետո ԸՕ-ն բարեփոխելու եւ փոփոխություններ մտցնելու, որոնք հստակ առաջարկվել էին միջազգային հանրության կողմից: Ինչպես  հասկանում ենք քննարկումներից, ընտրություններից հետո ԸՕ-ն բարեփոխելու կամք կա: Սա Հայաստանում ժողովրդավարության ամրապնդման ուղի է», - ասաց դեսպանը:

Նրա խոսքով, հայ ժողովուրդը պետք է վստահ լինի ընտրությունների արդյունքներում:

«Բայց մենք վստահ ենք, որ Հայաստանում մթնոլորտը բոլորովին այլ է: Կա ուժեղ քաղաքական կամք, եւ սա լավատեսություն է ներշնչում: Երբ կա քաղաքական կամք, դա վճռական նշանակություն ունի: Քանի որ նույնիսկ լավագույն ԸՕ-ն եւ տեխնիկական միջոցները, առանց կամքի, արդյունք չեն տա: Բայց կամքը կա, եւ կա ժողովրդի կամքը: Ժողովուրդը այս տարվա ապրիլից հետո հասկանում է երկրի ընտրությունների նշանակությունը», - ասաց դեսպանը:

Իր հերթին, առաջին փոխվարչապետ Արարատ Միրզոյանը հավաստիացրեց, որ եթե իր քաղաքական ուժը մեծամասնություն կազմի, ԸՕ-ն կբարեփոխվի, եւ հաջորդ ընտրությունները տեղի կունենան բարեփոխված ԸՕ-ով:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Tesla-ն էլեկտրամոբիլների մատակարարման ռեկորդ է սահմանել
Տարվա ընդհանուր մատակարարումները կազմում են 936 172 միավոր, 87%-ով ավելի․․․
«Հայաստան» դաշինք. Նախատեսում ենք հանդիպել Շիրակի մարզի բնակիչների հետ
«Հայաստան» դաշինքի համամասնական ցուցակի երեք առաջնորդները միաժամանակ քարոզչություն կիրականացնեն տարբեր վայրերում...
Հրապարակվել է ՀՀ ԱԺ արտահերթ ընտրությունների դիտորդական առաքելության ամոփիչ զեկույցը
«Ականատես» դիտորդական առաքելությունն առաջին անգամ իրականացրել է երկարաժամկետ դիտորդություն, որի ընթացքում 35 երկարաժամկետ դիտորդներ...
Որոշ հանձնարարականներ դեռ մնում են չկատարված. ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ զեկույցը՝ 2018-ի ԱԺ ընտրությունների մասին
Զեկույցի հեղինակներն ընդգծվում է, որ կուսակցություններն ու դաշինքները հնարավորություն են ունեցել ազատ քարոզարշավ իրականացնել. միավորումներ կազմելու, խաղաղ հավաքների, արտահայտման եւ տեղաշարժի…
ԿԸՀ նախագահ. Հայաստանում ընտրական գործընթացի ժամկետի խախտումներ չեն գրանցվել
ԿԸՀ-ն սեղմ ժամկետում է նախապատրաստվել արտահերթ խորհրդարանական ընտրություններին, ասել է Տիգրան Մուկուչյանը...
ՍԴ-ում ընտրությունների արդյունքների բողոքարկումը Հայաստանի ընտրական մշակույթի մաս էր. ԿԸՀ
Նա նշեց, որ սահմանադրական վիճարկման փուլում անգամ դեպքեր են եղել,երբ ոչ միշտ է պատշաճ ապացուցողական բազա ներկայացվել....
Ամենաշատ