News
Լրահոս
News
Կիրակի
Ապրիլ 28
Տեսնել լրահոսը

Միանշանակ կողմ եմ ԼՂ հակամարտության կարգավորման հարցում ՀՀ նոր իշխանությունների տեսակետներին, սակայն մենք պետք է մեծ զգուշավորություն ցուցաբերենք, քանի որ անհրաժեշտ է լինելու հստակեցնել գործընթացում Արցախի եւ Հայաստանի բանակցելու չափաբաժինը եւ անելիքները: Այս մասին Aravot.am-ի հետ զրույցում ասաց Արցախի անվտանգության խորհրդի քարտուղար Վիտալի Բալասանյանը:

«1998թ. Ռոբերտ Քոչարյանը դառնալով Հայաստանի նախագահ`բանակցային գործընթացում հանդես եկավ նաեւ որպես Արցախի ներկայացուցիչ այն պարզ պատճառով, որ տեղյակ էր Արցախի նիստուկացից: Սակայն դա ճիշտ չէր: Դա մեր բացթողումն էր, միջազգային հանրության սխալն` ի դեմս Մինսկի խմբի, քանի որ դրանով խախտվել էր բուդապեշտյան գագաթնաժողովի ընդունած բանաձեւը: Հակամարտությունն Արցախի եւ Ադրբեջանի միջեւ է, եւ բանակցային գործընթացում որպես հակամարտող կողմ պետք է հանդես գա Արցախը, այլ ոչ թե Հայաստանը»,- նշեց Բալասանյանը:

Ինչ վերաբերում է Դուշանբեում Նիկոլ Փաշինյանի եւ Իլհամ Ալիեւի միջեւ ձեռք բերված բանավոր պայմանավորվածությանը, ապա Վ. Բալասանյանը նշեց, որ ցանկացած նման հանդիպում կարեւոր է, սակայն նա համոզմունք հայտնեց, որ այդ պայմանավորվածությունն Ադրբեջանին անհրաժեշտ է եղել, եւ Ադրբեջանն իր շահերն էր հետապնդում:

Ըստ նրա` դրանով Վիեննայի եւ Սանկտ Պետերբուրգի պայմանավորվածությունների էջը կարելի է համարել փակված: «Նման համաձայնության գնալը պայմանավորված է նաեւ ներքին խնդիրներով եւ ներքաղաքական որոշակի լարվածության առկայությամբ, քանի որ այնտեղ սոցիալական վիճակը գնալով վատթարանում է: Բացի այդ Ադրբեջանը նաեւ փորձում է ժամանակ շահել` տարածաշրջանում տեղի ունեցող գործընթացներից հետեւություններ անելու համար»,- պարզաբանեց Վ. Բալասանյանը` ընդգծելով, որ այս ամենից բացի Ադրբեջանը շարունակում է նաեւ ռազմաճակատի ամբողջ երկարությամբ ինժեներական աշխատանքներ իրականացնել:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Մարաղայի ջարդերը հայերի նկատմամբ ատելության և թշնամանքի քաղաքականության հերթական դրսևորումն է. հայտարարություն
Մարաղայի ջարդերը հայերի նկատմամբ ատելության և թշնամանքի ադրբեջանական…
Արցախի պատգամավորներին կշտամբել եմ իրենց թուլակամության համար․ Սերժ Սարգսյան
Թուլակամությունը կայանում էր նրանում, որ մամուլը ինչպես գրել էր, որ Քառօրյա պատերազմի ընթացքում Լաչինի միջանցքով մեծ խցանումներ․․․
Ծիծեռնակաբերդի բարձունքում նշվեց Ադրբեջանական ԽՍՀ-ում հայկական ջարդերի զոհերի հիշատակին նվիրված տարելիցը
Ծիծեռնակաբերդի բարձունքում նշվեց Ադրբեջանական ԽՍՀ-ում կազմակերպված...
Բոլորս պետք է ջանանք, որ Սումգայիթում տեղի ունեցած ողբերգությունները երբեք չկրկնվեն. Մարագոս
Իմ խորին ցավակցությունն եմ հայտնում բոլորին, ովքեր 36 տարի առաջ...
Բաքվին կոչ ենք անում առերեսվել հայաբնակ վայրերի հայաթափման հանցանքին, ԼՂ էթնիկ զտմանը և ցեղասպանությանը.հայտարարություն
Ադրբեջանի արտաքին գործերի նախարարությանը հայտարարություն է տարածել՝ շարունակելով Հայաստանի հասցեին հերյուրանքներ սփռելու պետական գիծը...
Այսօր էլ Ադրբեջանը շարունակում է իր վերահսկողության ներքո հայկական որևէ հետքի վերացմանն ուղղված քաղաքականությունը. ԱԳՆ
Միջազգային հանրությունը պետք է համարժեք գնահատական տա տեղի ունեցած զանգվածային ոճրագործություններին և գործարկի առկա բոլոր մեխանիզմները...
Ամենաշատ