News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 27
Տեսնել լրահոսը

«Քաղաքացու որոշում» սոցիալ-դեմոկրատական կուսակցությունն այսօր՝ նոյեմբերի 14-ին Կենտրոնական ընտրական հանձնաժողով ներկայացրեց դեկտեմբերի 9-ին կայանալիք արտահերթ խորհրդարանական ընտրություններում իր ընտրացուցակը։

Կուսակցության անդամ, ժամանակավորապես խոսնակի պարտականությունները ստանձնած Միքայել Նահապետյանը  ներկայացրեց ցուցակի առաջին 5 հորիզոնականները զբաղեցնող թեկնածուներին։ Նրանք են՝

1.Սուրեն Սահակյան

2.Արտակ Կիրակոսյան

3.Ռուզաննա Տոռոզյան

4.Արեգ Թադեւոսյան

5. Հայկ Սահակյան

«Բավականին հետաքրքիր ռեյտինգային թեկնածուներ ունենք, որոնք բարի համբավ ունեն իրենց տարածքներում»,–նշեց նա։

Միքայել Նահապետյանը  շեշտեց՝ ռեյտինգային ընտրակարգը ապաքաղաքական ընտրակարգ է եւ այն մերժելի է իրենց համար։

Նա հույս հայտնեց, որ քաղաքացիական տարբեր շարժումներից ձեռք բերված իրենց փորձառությունը կկարողանան օգտագործել ֆորմալ քաղաքական գործընթացներում։

Նշենք, որ ԱԺ արտահերթ ընտրությունները տեղի են ունենալու դեկտեմբերի 9-ին, իսկ քարոզարշավը կսկսվի նոյեմբերի 26-ից:

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Tesla-ն էլեկտրամոբիլների մատակարարման ռեկորդ է սահմանել
Տարվա ընդհանուր մատակարարումները կազմում են 936 172 միավոր, 87%-ով ավելի․․․
«Հայաստան» դաշինք. Նախատեսում ենք հանդիպել Շիրակի մարզի բնակիչների հետ
«Հայաստան» դաշինքի համամասնական ցուցակի երեք առաջնորդները միաժամանակ քարոզչություն կիրականացնեն տարբեր վայրերում...
Հրապարակվել է ՀՀ ԱԺ արտահերթ ընտրությունների դիտորդական առաքելության ամոփիչ զեկույցը
«Ականատես» դիտորդական առաքելությունն առաջին անգամ իրականացրել է երկարաժամկետ դիտորդություն, որի ընթացքում 35 երկարաժամկետ դիտորդներ...
Որոշ հանձնարարականներ դեռ մնում են չկատարված. ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ զեկույցը՝ 2018-ի ԱԺ ընտրությունների մասին
Զեկույցի հեղինակներն ընդգծվում է, որ կուսակցություններն ու դաշինքները հնարավորություն են ունեցել ազատ քարոզարշավ իրականացնել. միավորումներ կազմելու, խաղաղ հավաքների, արտահայտման եւ տեղաշարժի…
ԿԸՀ նախագահ. Հայաստանում ընտրական գործընթացի ժամկետի խախտումներ չեն գրանցվել
ԿԸՀ-ն սեղմ ժամկետում է նախապատրաստվել արտահերթ խորհրդարանական ընտրություններին, ասել է Տիգրան Մուկուչյանը...
ՍԴ-ում ընտրությունների արդյունքների բողոքարկումը Հայաստանի ընտրական մշակույթի մաս էր. ԿԸՀ
Նա նշեց, որ սահմանադրական վիճարկման փուլում անգամ դեպքեր են եղել,երբ ոչ միշտ է պատշաճ ապացուցողական բազա ներկայացվել....
Ամենաշատ