News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Բելառուս բլոգեր Ալեքսանդր Լապշինի Բելառուսից Ադրբեջան ձերբակալման եւ արտահանձնման գործում նոր տվյալներ են հայտնաբերվել: Այս մասին բլոգերն ասել է «Ազատություն» ռադիոկայանին տված հարցազրույցում:

«Այնուամենայնիվ, կան պաշտոնյաներ, որոնց կարելի է մեծատառով մարդ անվանել: Նրանց թվին է պատկանում բելառուս դատախազ Մաքսիմ Սերգեեւիչ Գրիգորեւը՝ Բելառուսի գլխավոր դատախազության միջազգային բաժնից: Հենց նա էր ներկայացնում Բաքվի շահերը Բելառուսից Ադրբեջան ինձ արտահանձնելու գործընթացում: Նրա գործընկերներից մեկն ինձ բացարձակ գաղտնիության սկզբունքով ինձ գրեց, որ Գրիգորեւը ինչ-որ մեկի որդին է եւ աշխատակիցներին մատնելով առաջ է գնում: Նաեւ ասաց, որ երբ Բելառուսը պատրաստվում էր ինձ Ադրբեջանին արտահանձնել, այդ Գրիգորեւը ծառայողական նամակ էր ուղարկում Բաքու, որտեղ գրում էր. «...պետական սահմանի վերաբերյալ եւ տարածքային ամբողջականության խախտման վերաբերյալ ձեր մեղադրանքները չեն համապատասխանում Բելառուսի ՔՕ-ին,  ինչ-որ բան ավելացրեք կազմակերպված հանցավոր խմբի մասին, այդ ժամանակ ամեն ինչ արագ կանենք»:  Սոցցանցերում նա թաքնված է գործում, դուք չեք գտնի նրա էջը ոչ «Օդնոկլասնիկի»- ում, ոչ Facebook-ում, ոչ մի տեղ:

Խոստովանում եմ, ես ամբողջ սրտով ատում էի այդ թուլակազմ տղամարդուն եւ մտքումս նրան ամեն տեսակ դժբախտություն եւ փորձանք էի ցանկանում:

Անցավ երկու տարի: Եվ հանկարծ, անցյալ շաբաթ, նա Ֆեյսբուքում կնոջ էջից ինձ գրում է եւ ներողություն խնդրում: Իբր նա վերեւից հրաման էր կատարում եւ Ադրբեջանն իրականում իր համար հոգու խորքում նույնքան ատելի է, որքան եւ մեզ համար: Սկզբում ես մտածեցի, որ սա խաղ է: Արդյո՞ք նա հասկանում է՝ ի՞նչ է ասում կամ հարբած է: Նա ինձ գրեց, որ փաստաթուղթ ունի, որը ես եւ իմ փաստաբանները մի տարի փնտրում եւ չէինք գտնում:

Ես մտածեցի, որ մայորը փող կուզի: Բայց հանկարծ նա ինձ ֆեյսբուքով ուղարկեց այդ փաստաթղթի սքրինշոթը: Ես չէի էլ կարող Բելառուսի դեմ (որի դեմ Ժնեւում ՄԱԿ-ի մարդու իրավունքների խորհուրդ բողոք եմ ներկայացրել արատահանձնման կանոնները խախատելու համար) նման հանցանշան ճարել, դրա համար անհրաժեշտ կլիներ գլխավոր դատախազության արխիվներում մուտք ունենալ:

Խոսքը լրացուցիչ պաշտպանության մասին իմ դիմումի մասին է, որը ես ներկայացրել եմ 03.02.2017-ին եւ որին Բելառուսի իշխանությունները պարտավոր էին ժամանակին արձագաքնել՝ օրենքով 15 օրից ոչ ուշ: Բայց նրանք ԶԼՄ-ին ասել էին, որ իբր ես երբեք նման դիմում չեմ ներկայացրել: Եվ ահա Մաքսիմ Սերգեեւիչն ինձ ուղարկում է այդ փաստաթուղթը: Ավելին՝ դեմ չէ, որ ես նշեմ իր անունը: Նա աննորմա՞լ է: Չգիտեմ: Նա ասաց, որ վախենալու բան չունի եւ որ շուտով Բելառուսում ամեն ինչ այլ կերպ կլինի: Դե, ինքն ավելի լավ գիտի: Անգամ եթե դա նա չի ուղարկել, այլ նրա  գործընկերը, որն ուզում է նրան վնասել:

Նայեք՝ ահա ԶԼՄ-ում 08.02.2017-ին Բելառուսի ՆԳՆ Քաղաքացիության եւ միգրացիայի բաժնի ղեկավար Ալեքսեյ Բեգունի պաշտոնական հայտարարությունը, որ բլոգեր Ալեքսանդր Լապշինը լրացուցիչ պաշտպանության մասին միջնորդություն չի ներկայացրել: Եվ դրա կողքին 03.02.2017-ի լրացուցիչ պաշտպանության մասին միջնորդության սքրինշոթը:

Անկասկած է, որ այս փաստաթուղթն արդեն ուղարկվել է Ժնեւ եւ կցվել է «Լապշինը Բելառուսի Հանրապետության դեմ»  իմ գործին: Այսպիսով, աստիճանաբար Բաքվի եւ Մինսկի միջեւ իմ արտահանձնման գործում կոռուպցիոն կապ է ստեղծվում: Կարծում եմ, որ այս գործում վերջակետ կդնի Ստրասբուրգի ՄԻԵԴ-ը եւ Նյու Յորքում Բրուկլինի դաշնային դատարանը, որտեղ իմ կողմից Ադրբեջանի դեմ այս բոլոր նամակներով՝ որպես անուղղակի վկայություններ, հայցեր են ներկայացվել:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
ՄԻԵԴ-ը մերժել է Ալեքսանդր Լապշինի գործով Ադրբեջանի բողոքը
Մոտ երեք տարի պահանջվեց, մինչեւ ՄԻԵԴ-ը մեղավոր ճանաչեց Ադրբեջանի իշխանություններին եւ նրանց պարտավորեցրեց դրամական փոխհատուցում վճարել բլոգերին․․․
Ադրբեջանը բողոք է ներկայարցել ՄԻԵԴ-ում Լապշինի մահափորձի փաստով գործի վերանայման համար
«Հիանալի նորություն։ Ադրբեջանը բողոք է ներկայացրել ՝ 2021 թվականի հոկտեմբերի 11-ին ՄԻԵԴ-ում գործի վերանայման համար․․․
Լապշին. Ադրբեջանի դեմ իմ բողոքի վերաբերյալ Եվրոպական դատարանի որոշումն այսուհետ մտավ պատմության մեջ
«Եվ այժմ Ալիեւի համար այս «անհարմար» միջադեպը նշվելու է Ադրբեջանում մարդու իրավունքների խախտման վերաբերյալ յուրաքանչյուր զեկույցում...
Լապշինը հաշիվ է բացել «Արցախբանկ»-ում՝ ՄԻԵԴ որոշման համաձայն Բաքվից 30 հազար եվրո ստանալու համար
«Հաղթանակ! Մարդու իրավունքների եվրոպական դատարանն Ադրբեջանի իշխանություններին մեղավոր է ճանաչել Բաքվի բանտում իմ դեմ սպանության փորձ կատարելու եւ դաժան խոշտանգումների մեջ...
Լապշին. Ես մի քիչ խղճում եմ Իլհամ Ալիեւին, նա վաղուց նման նվաստացման չէր ենթարկվել
Սկզբում նա անձամբ եւ ամենաբարձր մակարդակով մեկնաբանեց իմ ձերբակալման այս ամբողջ պատմությունը, քննարկեց Լուկաշենկոյի հետ, պարծեցավ, իմ հետեւից ուղարկեց իր անձնական ինքնաթիռը․․․
ՄԻԵԴ-ը Ադրբեջանի իշխանություններին մեղավոր է ճանաչել Ալեքսանդր Լապշինի դեմ մահափորձի մեջ
Ադրբեջանին պարտավորեցրել են ինձ 30 000 եվրո փոխհատուցում վճարել․․․
Ամենաշատ