News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 27
Տեսնել լրահոսը

Համաշխարհային տնտեսությունը պետք է զարգանա ճիշտ ուղղությամբ՝ ուղղորդված դեպի բաց տնտեսություն, զարգացում, ներառականություն, նորարարություն եւ կանոններ։ Այս մասին հայտարարել է Չինաստանի նախագահ Սի Ցզիպինը՝ հանդես գալով Ասիա-խաղաղօվկիանոսյան տնտեսական համագործակցության կազմակերպության գործարար գագաթնաժողովին Պապուա Նոր Գվինեայում, փոխանցում է «Սինհուան»։  

Չինաստանի առաջնորդը շեշտել է, որ ներկայումս համաշխարհային տնտեսությունը բազմաթիվ մարտահրավերների է բախվում։ Բոլոր երկրների շահերն ու մարդկության ապագան կախված է համագործակցության եւ դիմակայության, բաց եւ փակ տնտեսության, փոխադարձ հաղթանակի եւ զրոյական արդյունքով խաղի միջեւ ընտրությունից։

Նա, մասնավորապես, հավելել է, որ պետք է ուղղրոդվել դեպի բաց տնտեսություն, ընդարձակել զարգացման տիրույթը, նպաստել Ասիա-խաղաղօվկիանոսյան ազատ առեւտրի գոտու կառուցմանը, վճռականորեն հանդես գալ հովանավորչության եւ միակողմանիության դեմ, սատարել բազմակողմ առեւտրային համակարգը, որի հիմքում պետք է լինի ԱՀԿ-ն, նպաստել տնտեսական գլոբալիզացիայի զարգացմանը բացության, ներառականության, հավասարակշռության եւ փոխշադարձ շահի հունով։

Նրա համոզմամբ՝ պետք է նաեւ աշխատել նորարության ուղղությամբ, որպեսզի գտնենք աճի նոր աղբյուրներ, ինչպես նաեւ կանոնների ու գլոբալ կառավարումը կատարելագործելու ուղղությամբ։

 

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ