News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 27
Տեսնել լրահոսը


Ադրբեջանում գերության մեջ գտնվող Կարեն Ղազարյանի համագյուղացիներն ու հարազատներն այսօր՝ նոյեմբերի19-ի առավոտյան բողոքի ակցիա էին կազմակերպել՝ ի աջակցություն  Կարեն Ղազարյանի։

Կարեն Ղազարյանի ծննդավայր սահմանմերձ Բերդավանից եւ հարեւան գյուղերից մի քանի տասնյակ ուսանողներ Երեւանի պետական համասարանի մոտից երթով շարժվեցին ՀՀ կառավարության շենք։

NEWS.am-ի հետ զրույցում ցուցարարները նշեցին, որ կառավարությունում պետք է բավարար ուշադրություն դարձնեն Կարեն Ղազարյանի հարցրին, իսկ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանն էլ պետք է  հանդիպի Կարեն Ղազարյանի ընտանիքի հետ։ Ըստ նրանց՝ հայկական կողմը բավարար քայլեր չի ձեռնարկում Կարեն Ղազարյանի հարցը բարձրացնելու համար։

Նրանք Կարեն Ղազարյանի ծնողների անունից նամակ են պատրաստվում հանձնել վարչապետին։

Նշենք, որ երկու օր առաջ՝ նոյեմբերի 17-ին Տավուշի մարզի Բերդավան գյուղի բնակիչները փակել էին դեպի Բագրատաշեն եւ Վրաստան տանող ճանապարհը եւ պահանջում են հետ վերադարձնել Ադրբեջանում գերեվարված Կարեն Ղազարյանին:

Հիշեցնենք, որ Տավուշի մարզի Բերդավան գյուղի բնակիչ 34-ամյա Կարեն Ղազարյանը հուլիսի 15-ին հայտնվել էր Ադրբեջանի տարածքում: Ադրբեջանական կողմը տեղեկություն էր տարածել «սահմանին Հայաստանի ԶՈՒ հետախուզադիվերսիոն խմբի հարձակման կանխման», ինչպես նաեւ 1984 թվականի ծնված հայ զինծառայող Կարեն Ղազարյանի գերեվարման մասին: Հայաստանի պաշտպանության նախարարի մամուլի քարտուղար Արծրուն Հովհաննիսյանը հայտարարել էր, որ Կարեն Ղազարյանը չի ծառայում եւ երբեք չի ծառայել Հայաստանի ԶՈՒ շարքերում:

Սա Ադրբեջանի իշխանություններին չէր խանգարել Ղազարյանին դիվերսանտ հայտարարել եւ դատել:

ՀՀ ԱԳՆ մամուլի քարտուղար Աննա Նաղդալյանը օրերս հայտարարել էր, որ Ադրբեջանը փորձել է շոու անել, Ղազարյանին դիվերսանտ ներկայացնել եւ հավասարության նշան դնել այն անձանց հետ, որոնք ծանր հանցագործություններ են կատարել՝ Ասկերովի եւ Գուլիեւի. «Չնայած այս ամենին, համապատասխան աշխատանք է տարվում, հայրենակցին վերադարձնելու հարցը օրակարգում է»:

Այս հարցով ՀՀ օմբուդսմեն Արման Թաթոյանը դիմել է ՄԱԿ եւ ԵԽ հանձնակատարներին, աշխատանք է տարվում ԿԽՄԿ հետ սերտ համագործակցությամբ:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Մարաղայի ջարդերը հայերի նկատմամբ ատելության և թշնամանքի քաղաքականության հերթական դրսևորումն է. հայտարարություն
Մարաղայի ջարդերը հայերի նկատմամբ ատելության և թշնամանքի ադրբեջանական…
Արցախի պատգամավորներին կշտամբել եմ իրենց թուլակամության համար․ Սերժ Սարգսյան
Թուլակամությունը կայանում էր նրանում, որ մամուլը ինչպես գրել էր, որ Քառօրյա պատերազմի ընթացքում Լաչինի միջանցքով մեծ խցանումներ․․․
Ծիծեռնակաբերդի բարձունքում նշվեց Ադրբեջանական ԽՍՀ-ում հայկական ջարդերի զոհերի հիշատակին նվիրված տարելիցը
Ծիծեռնակաբերդի բարձունքում նշվեց Ադրբեջանական ԽՍՀ-ում կազմակերպված...
Բոլորս պետք է ջանանք, որ Սումգայիթում տեղի ունեցած ողբերգությունները երբեք չկրկնվեն. Մարագոս
Իմ խորին ցավակցությունն եմ հայտնում բոլորին, ովքեր 36 տարի առաջ...
Բաքվին կոչ ենք անում առերեսվել հայաբնակ վայրերի հայաթափման հանցանքին, ԼՂ էթնիկ զտմանը և ցեղասպանությանը.հայտարարություն
Ադրբեջանի արտաքին գործերի նախարարությանը հայտարարություն է տարածել՝ շարունակելով Հայաստանի հասցեին հերյուրանքներ սփռելու պետական գիծը...
Այսօր էլ Ադրբեջանը շարունակում է իր վերահսկողության ներքո հայկական որևէ հետքի վերացմանն ուղղված քաղաքականությունը. ԱԳՆ
Միջազգային հանրությունը պետք է համարժեք գնահատական տա տեղի ունեցած զանգվածային ոճրագործություններին և գործարկի առկա բոլոր մեխանիզմները...
Ամենաշատ