News
Լրահոս
News
Հինգշաբթի
Հունիս 20
Տեսնել լրահոսը

Մոհամմեդ իբն Սալմանը, Թրամփը և Պուտինն այժմ թելադրում են նավթի շուկայի կանոնները, և իբն Սալմանը դժվար թե կարողանա արդյունահանվող վառելիքի պակասի պայմաններում դիմագրավել թշնամական Թրամփին և անտարբեր Պուտինին: Այս մասին գրում է Bloomberg-ում   նավթի ռազմավարական փորձագետ Ջուլիան Լին:

Նրա խոսքով` ՕՊԵԿ-ը կորցրել է նավթի շուկայի վրա իր վերահսկողությունը. երեք անձանց` նախագահներ Թրամփի, Պուտինի և թագաժառանգ Մոհամեդ իբն Սալմանի գործողություններով կամ թվիթերյան հրապարակումներով է որոշվելու նավթի գինը 2019-ին և դրանից հետո: Մինչ ՕՊԵԿ-ը փորձում է ընդհանուր նպատակ գտնել, երեք երկրները իշխում են նավթի համաշխարհային պաշարների վրա. ԱՄՆ-ի, Ռուսաստանի ու Սաուդյան Արաբիայի արդյունահանած վառելիքն ավելի շատ է, քան ՕՊԵԿ-ի 15 անդամներինը: Երեքն էլ կարող են ավելացնել իրենց արտադրանքի ծավալները, չնայած դժվար թե բոլորն այդպես վարվեն:

Հեղինակը կարծում է, որ դա կախված կլինի երեք երկրների առաջնորդների որոշումից: Հենց Սաուդյան Արաբիան ու Ռուսաստանն էին, որ պնդեցին, որ ՕՊԵԿ+-ի խումբը թուլացնի 2017-ից ի վեր գործող արդյունահանման սահմանափակումները, ինչի արդյունքում երկու երկրներն էլ ռեկորդային քանակի հասցրին իրենց արդյունահանման ծավալները: Միևնույն ժամանակ ԱՄՆ-ն նույնպես հանկարծակի ավելացրեց իր արդյունահանման ծավալը:

Այս ամենը, ինչպես նաև Թրամփի` իրանական նավթի գնորդներին արտոնագրեր տրամադրելու մասին  որոշումը, նավթի շուկայում պակասուրդի մտավախությունը վերածել են առաջիկա երեք ամիսներին անհարկի ավելցուկի մտավախության․ նշում է հեղինակը: Էներգիայի միջազգային գործակալության տվյալներով` հավանաբար Տնտեսական համագործակցության և զարգացման կազմակերպության առաջատար երկրները կգերազանցեն իրենց հինգ տարվա միջին արդյունքը:

Նավթի գների փոփոխության առնչությամբ Սաուդյան Արաբիան հայտարարել է, որ հաջորդ ամիս իր արտադրանքի ծավալնեը կկրճատի օրական 500,000 բարելով, նաև կոչ է արել մյուսներին նույն կերպ վարվել և օրական 1մլն բարելով կրճատել արդյունահանման ծավալները: Սակայն այս կոչին Պուտինը բավական անտարբեր արձագանք է տվել, իսկ Թրամփը, թեև ոչ խիստ, սակայն հակառակ դիրքորոշում է հայտնել:

Իբն Սալմանին նավթարդյունաբերությունն անհրաժեշտ է` Սաուդյան Արաբիան վերափոխելու` իր ամբիցիոզ նպատակներն իրականացնելու համար, սակայն միաժամանակ նա ցանկանում է խուսափել այդ գործընթացի դեմ հնարավոր ընդվզումներից: Եվ երրորդ անգամ արդյունահանման ծավալները կրճատելը միակ տարբերակն է, որով նա կկարողանա նավթի գինը հասցնել իր ուզած մակարդակին:

Սակայն փորձագետը կարծում է, որ այստեղ թագաժառանգը կհանդիպի Պուտինի և Թրամփի մարտահրավերներին, քանի որ Պուտինը չի ցանկանում սահմանափակել իր երկրի արդյունահանման ծավալը․ չնայած նա կարող է որոշել, որ հանուն թագաժառանգի հետ բարելավված հարաբերությունների արժե գնալ փոքր զիջումների: Ինչ վերաբերում է Թրամփին, ապա նրա ընդդիմությունը այժմ բավական ակտիվ է․ մինչ նա փորձում է պահպանել թագաժառանգի հետ քաղաքական հարաբերությունները, սենատորները պահանջում են ավելի խիստ պատժամիոցներ կիրառել Սաուդյան Արաբիայի դեմ՝ Եմենի պատերազմի և Ջամալ Խաշոգջիի սպանության համար:

«Սաուդյան Արաբիան ստիպված կլինի հաղթահարել Թրամփի զայրույթը, Պուտինի անտարբերությունը և ԱՄՆ-ի թերթաքարային գազի արտադրության ոլորտի զարգացումը, եթե ցանկանում է 2019-ին հավասարակշռել նավթի շուկան»,- գրում է փորձագետը:

Տպել
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ