News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 27
Տեսնել լրահոսը

Beeline-ը համալրել է «Սմարթ» սակագնային փաթեթների տեսականին երեք նոր հետվճարային եւ կանխավճարային առաջարկներով՝ «Սմարթ 9500», «Սմարթ 12000» եւ «Սմարթ 15000»: Փաթեթները հասանելի են ֆիզիկական եւ իրավաբանական անձանց համար. այն բաժանորդների համար, ում հարկավոր է խոսելաժամանակի, կարճ հաղորդագրությունների եւ շարժական ինտերնետի մեծ փաթեթ։

«Սմարթ 15000»-ն ամսական 15000 դրամ բաժանորդավճարի  դիմաց առաջարկում է 10000 րոպե խոսելաժամանակ Beeline-ի ցանցում՝ Հայաստանում եւ Ռուսաստանում, 700 րոպե՝ Հայաստանի այլ ցանցերին, Արցախ, ԱՄՆ եւ Կանադա, Ռուսաստանի այլ ցանցեր զանգահարելու համար, ինչպես նաեւ 50000 ՄԲ շարժական ինտերնետ, 1000 SMS հաղորդագրություն եւ 100 BeeTV ալիք։ «Սմարթ 9500» եւ «Սմարթ 12000» փաթեթների բաժանորդներն ամսական ստանալու են կրկին 10000 րոպե խոսելաժամանակ Beeline-ի ցանցում՝ Հայաստանում եւ Ռուսաստանում, համապատասխանաբար 500 եւ 600 րոպե Հայաստանի, Արցախի, ԱՄՆ-ի եւ Կանադայի, Ռուսաստանի այլ ցանցեր զանգեր կատարելու համար, ինչպես նաեւ 20000 ՄԲ եւ 30000 ՄԲ շարժական ինտերնետ։

«Սմարթ» սակագնային փաթեթներն այսօր ամենամեծ պահանջարկն են վայելում մեր բաժանորդների շրջանում, եւ մենք հաճախ դրանք համալրելու առաջարկներ ենք ստանում՝ հատկապես կորպորատիվ հաճախորդներից, որպեսզի տրամադրվեն ավելի մեծ շարժական ինտերնետի եւ այլ ցանցերին զանգերի ծավալներ։ Beeline-ն աշխատում է, որպեսզի մարդկանց կյանքը դարձնի էլ ավելի լավը եւ հարմար, եւ մենք ուրախ ենք առաջարկել նոր սակագնային փաթեթներ, որոնք կբավարարեն ամենապահանջկոտ ու ակտիվ հաճախորդների կարիքները», - նշեց Հայաստանում Beeline գլխավոր տնօրեն Անդրեյ Պյատախինը։

Նշենք, որ «Սմարթ 9500», «Սմարթ 12000» եւ «Սմարթ 15000» փաթեթների բաժանորդները կարող են օգտվել Yandex.Taxi, Yandex.Music, Yandex.Navigator եւ Yandex.Disc հավելվածներից՝ առանց ինտերնետի տրաֆիկի համար վճարելու:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Բնության հանդեպ հոգատարությունը սկսել ենք մեզնից․ Team Telecom Armenia
Էներգաարդյունավետ լուծումների ներդրում...
Team-ը դարձել է CaseKey կրթական ակադեմիայի գործընկերը
Վերապատրաստման ծրագրի ավարտին թիմերին կներկայացվի իրական բիզնես խնդիր, որը պետք է լուծել...
ԲՏԱ նախարարն այցելել է «Հայաստանի հեռուստատեսային և ռադիոհաղորդիչ ցանց», ներկայացրել նորանշանակ գլխավոր տնօրենին
Հաջողություն եմ մաղթել նորանշանակ տնօրենին և վստահությունս հայտնել, որ...
Ucom ընկերությունը շարունակում է ցանցի վերազինումը
Ընկերությունն ամբողջ տարվա ընթացքում լրջագույն արդիականացման աշխատանքներ է իրականացնելու...
Ucom-ը հանդես է եկել նոր փաթեթի առաջարկով
Այս ակցիայից օգտվելու համար անհրաժեշտ է բաժանորդագրվել մինչև 2024 թ․ մայիսի 31-ը ներառյալ...
Team-ի նոր սերնդի ցանցը Աշտարակում է (ֆոտո)
Տիեզերական արագության ինտերնետ ապահովող այս ցանցն այժմ հասանելի է Աշտարակ քաղաքի ավելի քան 8000 տնային տնտեսության...
Ամենաշատ