News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

«Օրինաց երկիր» կուսակցությունը հույս ունի հաղթահարել անհրաժեշտ նվազագույն շեմը եւ խորհրդարան անցնել: Նոյեմբերի 21-ին մամուլի ասուլիսի ժամանակ կուսակցության փոխնախագահ Մհեր Շահգելդյանը նշեց, որ ՕԵԿ առաջնորդը բարձր վարկանիշ ու քաղաքական մեծ փորձ ունի:

Նրա խոսքով՝ կուսակցության օգտին իրենց ձայները կտան նրանք, ովքեր ՕԵԿ-ի մեջ շոշափելի փոփոխություններ կատարելու հնարավորություն են տեսնում: «Մեր օգտին կքվեարկի հիմնականում միջին խավը, բոլոր նրանք, ովքեր երկրում կայունություն են ցանկանում»,- տեղեկացրեց Շահգելդյանը: Նա չհապաղեց նշել, որ «Օրինաց երկիրը» թավշյա հեղափոխության կողմնակիցն է: Լրագրողների հիշեցնելու փորձերին, որ ՕԵԿ-ը նախորդ իշխող Հանրապետական կուսակցության հետ կոալիցիայի մաս է կազմել, Շահգելդյանը պատասխանեց, որ «դա, հնարավոր է, սխալ է եղել», եւ ՕԵ-ն կոալիցիայից դուրս է եկել 5-6 տարի առաջ: «ՕԵ-ն Հայաստանի ակտիվ քաղաքական ուժերից մեկն է»,- հավելեց նա:

Նրա կարծիքով՝ հեղափոխությունից հետո անհրաժեշտ է ներկայացնել Հայաստանի ռազմավարական զարգացման ծրագիր: «Մենք առաջարկներ ունենք արտաքին քաղաքականության կուրսի վերաբերյալ»,- հայտնեց նա:

Այսպես՝ ՀԱՊԿ առնչությամբ քաղաքական գործիչը համոզմունք հայտնեց, որ այս կառույցը Հայաստանի անվտանգության հարցում կարեւոր դեր է խաղում, հատկապես հաշվի առնելով այն, որ դրա շնորհիվ երկիրը կարող է հատուկ գներով զենք գնել:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Tesla-ն էլեկտրամոբիլների մատակարարման ռեկորդ է սահմանել
Տարվա ընդհանուր մատակարարումները կազմում են 936 172 միավոր, 87%-ով ավելի․․․
«Հայաստան» դաշինք. Նախատեսում ենք հանդիպել Շիրակի մարզի բնակիչների հետ
«Հայաստան» դաշինքի համամասնական ցուցակի երեք առաջնորդները միաժամանակ քարոզչություն կիրականացնեն տարբեր վայրերում...
Հրապարակվել է ՀՀ ԱԺ արտահերթ ընտրությունների դիտորդական առաքելության ամոփիչ զեկույցը
«Ականատես» դիտորդական առաքելությունն առաջին անգամ իրականացրել է երկարաժամկետ դիտորդություն, որի ընթացքում 35 երկարաժամկետ դիտորդներ...
Որոշ հանձնարարականներ դեռ մնում են չկատարված. ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ զեկույցը՝ 2018-ի ԱԺ ընտրությունների մասին
Զեկույցի հեղինակներն ընդգծվում է, որ կուսակցություններն ու դաշինքները հնարավորություն են ունեցել ազատ քարոզարշավ իրականացնել. միավորումներ կազմելու, խաղաղ հավաքների, արտահայտման եւ տեղաշարժի…
ԿԸՀ նախագահ. Հայաստանում ընտրական գործընթացի ժամկետի խախտումներ չեն գրանցվել
ԿԸՀ-ն սեղմ ժամկետում է նախապատրաստվել արտահերթ խորհրդարանական ընտրություններին, ասել է Տիգրան Մուկուչյանը...
ՍԴ-ում ընտրությունների արդյունքների բողոքարկումը Հայաստանի ընտրական մշակույթի մաս էր. ԿԸՀ
Նա նշեց, որ սահմանադրական վիճարկման փուլում անգամ դեպքեր են եղել,երբ ոչ միշտ է պատշաճ ապացուցողական բազա ներկայացվել....
Ամենաշատ