News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 27
Տեսնել լրահոսը

Հարավկորեացի պաստորին իրեն հետեւող կանանց բռնաբարելու համար 15 տարով ազատազրկել են՝ տեղեկացնում է BBC News-ը։

75-ամյա Լի Ջե Ռոքը Սեուլի Մանմին կենտրոնական եկեղեցում բռնություններ է կիրառել ծխական 8 կանանց հանդեպ։ Կանայք պատմել են, որ զգացել են պաստորի «աստվածային ուժը» եւ արել են այն, ինչ նա ասել է, որովհետեւ համարել են, որ նա աստված է։

Տղամարդուն ձերբակալել են մայիսին՝ այն բանից հետո, երբ 3 զոհերը հայտարարել էին, որ Լին իրենց հրավիրել է իր տուն եւ ստիպել է իր հետ սեքսով զբաղվել։ «Ես չկարողացա նրան մերժել, նա ավելի մեծ էր, քան թագավորը, նա Աստվածն էր»,- պատմել է կանանցից մեկը՝ հավելելով, որ ինքը դեռ մանկությունից է հաճախում Լիի եկեղեցի։

Դատարանը որոշել է, որ Լին բազմիցս բռնաբարել է 8 կանանց։ Լին այդ ամենը հերքում է՝ ասելով, որ կանոնները խախտելու համար եկեղեցուց հեռացվելուց հետո կանայք վրեժ են լուծում իրենից։

Լին Մանմին եկեղեցին բացել է 1982թ․։ Այդ ժամանակ նա ընդամենը 12 ծխական ուներ։ Այժմ 120 հետեւորդ ունի։ Նրա մասնաճյուղերը գործում են ոչ միայն Հարավային Կորեայում, այլեւ ԱՄՆ-ում, Ռուսաստանում, Գերմանիայում, Կանադայում, Ճապոնիայում։

 

 

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Մեքսիկայում անցորդը կացնով վիրավորել է երիտասարդ կանադուհի զբոսաշրջիկի
Հարձակվել են 25-ամյա կանադուհի զբոսաշրջիկի վրա...
Պետական դավաճանության համար քրեական հետապնդում է հարուցվել երկու անձի նկատմամբ․ նրանք հետախուզվում են
Լրտեսության և պետական դավաճանության դեպքերի առթիվ Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի պետության, սահմանադրական կարգի…
Պատգամավոր Արթուր Խաչատրյանը Ոստիկանության Հրազդանի բաժնում է
Չեմ կարծում, որ երկար կպահեն Ոստիկանություոնւմ...
Պահեստազորի գնդապետը տուժող է ճանաչվել Բագրատաշենի դեպքերի առնչությամբ
Պահեստազորի գնդապետ Միհրան Մախսուդյանը տուժող է ճանաչվել երեք օր առաջ...
Աշտարակի ոստիկանները «Գայի պոստի» մոտ կանխել են «վենդետան». կռվի երկու կողմերում էլ հարազատ եղբայրներ էին
Դեպքի փաստով ոստիկանության Աշտարակի բաժնում փաստաթղթեր են ձևակերպվել, որոնք փոխանցվել են ՀՀ քննչական կոմիտեի Արագածոտնի մարզային...
ՔԿԾ-ում ծառայողական քննության արդյունքում երկու անձ ազատվել է պաշտոնից
Բացի այդ՝ նույն ծառայողական քննությամբ պարզվել է, որ ևս երկու քրեակատարողական ծառայող այդ ժամանակահատվածում ոչ պատշաճ է կատարել...
Ամենաշատ