News
Լրահոս
News
Հինգշաբթի
Մայիս 02
Տեսնել լրահոսը

ԱՄՆ-ն եւ մի շարք արեւմտյան երկրներ ՌԴ սահմանների մոտ լարվածությունն ավելացնում են, ինչի հետեւանքով ռազմավարական անորոշության մթնոլորտը խորանում է, առաջանում են իրավիճակներ, երբ «վերադարձի կետը» կարող էր անցնել: Այս մասին ասվում է Ռուսաստանի Դաշնության արտգործնախարար Սերգեյ Լավրովի՝ Եվրախորհրդարանում 12-րդ եվրոպական ռուսական համաժողովի մասնակիցներին ուղղված ուղերձում, հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»:

Երկուշաբթի Եվրախորհրդարանում անցկացվում է եվրոպական ռուսական համաժողովը, որը նվիրված է  «Արեւմուտքի եւ Ռուսաստանի հարաբերությունների էսկալացիան. ռազմական հակամարտության դեպքում Եվրոպայի ապագան» թեմային:

«Այս նիստի թեմայի արդիականությունը չի կարելի գերագնահատել: Եվրոատլանտիկայում դժվար իրավիճակը Հյուսիսատլանտյան դաշինքի ընդլայնման  նեղ շահադիտական գծի անմիջական հետեւանքն է, Եվրոպայում նոր բաժանարար գծերի ստեղծումը», - նիստին ուղերձն ընթերցել է ԵՄ-ում Ռուսաստանի մշտական ներկայացուցիչ Վլադիմիր Չիժովը:

«Այսօր ԱՄն-ն, մի շարք այլ արեւմտյան երկրներ շարունակում են բորբոքել լարվածությունը, այդ թվում, Ռուսաստանի սահմանների մոտ: Արդյունքում, ռազմավարական անորոշության մթնոլորտը սրվում է, երբ «վերադարձի կետը» կարող է անցնել»,-նշվում է ուղեւձում:

«Ձեր հանդիպումները կարեւոր հարթակ են դարձել Ռուսաստանի եւ ԵՄ երկրների լայն հանրության միջեւ երկխոսության զարգացման համար: Այսօր, երբ Ռուսաստան-Եվրամիություն հարաբերությունները հեռու են նորմալ լինելուց, նման պայմանները, որոնք ուղղված են ազգերի միջեւ վստահության եւ փոխըմբռնման պահպանմանը, արժանի են հարգանքի»,-նշված է ուղերձում:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Rai1. Զելենսկին հաստատել է, որ մտածում է Զալուժնիին փոխարինելու մասին
Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հաստատել է, որ «մտածում է» Ուկրաինայի զինված ուժերի գլխավոր...
«Սա փակուղի չէ». Զելենսկին այն մասին, թե ինչ է կատարվում ճակատում
Մենք խնայում ենք մեր զինվորներին...
Զելենսկին ազատել է Միավորված ուժերի հրամանատարին
Գեներալ-մայոր Մոսկալյովն ազատվել է Միավորված ուժերի հրամանատարի պաշտոնից...
Թուրքիան եւ ՄԱԿ-ը Արեւմուտքից հացահատիկի գործարքի երաշխիքներ են սպասում. բանակցություններին ծանոթ աղբյուր
«Հացահատիկի գործարքի» ժամկետն ավարտվում է մարտի 18-ին...
Ուկրաինայի գլխավոր դատախազի տեղակալն Իսպանիայում հանգստանալու պատճառով հեռացվել է աշխատանքից
Ուկրաինայի գլխավոր դատախազի տեղակալին հեռացրել են աշխատանքից...
Անթռիչք գոտի Ուկրաինայում. հիմար գաղափարը վերադառնում է. 19fortyfive
Զելենսկին ՆԱՏՕ-ին կոչ է արել անթռիչք գոտի մտցնել Ուկրաինայում...
Ամենաշատ