News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 27
Տեսնել լրահոսը

Ինչ-ինչ հանգամանքների բերումով Ալավերդի քաղաքը համարում են ՀՀԿ-ի հենակետ: Այս մասին, այսօր՝ նոյեմբերի 27-ին, Ալավերդի քաղաքի հրապարակում բնակիչների հետ հանդիպման ժամանակ հայտարարեց ՀՀ վարչապետի պաշտոնակատար, «Իմ քայլը» դաշինքի ցուցակը գլխավորող Նիկոլ Փաշինյանը:

«Սա կապված է նրա հետ, որ ասում են՝ Շարմազանովը ալավերդցի է, Լոռու նախկին մարզպետ Արթուր Նալբանդյանը ալավերդցի է: Այստեղ անձերի խնդիր չէ, ես այդ անձանց հետ ոչ մի անձնական խնդիր չունեմ: ՀՀ յուրաքանչյուր քաղաքացու արժանապատվություն պետք է պաշտպանված լինի, յուրաքանչյուր անհատի իրավունքները պետք է հարգվեն:

Այսօր Մեծ Պառնի գյուղում մարդիկ ասացին՝ եթե թողեն, կընտրենք: Ես շոկ եմ ապրել: Ոչ մի հին համակարգ չի գործում: Հին համակարգը մեր մտքերում է գործում, հանեք այն ձեր մտքից հին համակարգը»,-հայտարարեց Փաշինյանը:

Նա ընդգծեց, որ 1990-ականների սկզբին Հայաստանում էդ մոդան եղել է, որ իբր ժողովրդավարությունը պաշտպանելու համար կարելի է ժողովրդի կամքի վրա բռնանալ. «Մենք այդ ճանապարհով չենք գնալու: Եթե մենք իմանանք, որ դուք ամենավատ ընտրությունն եք կատարելու, մենք ենթարկվելու ենք ձեր բոլոր որոշումներին: Բայց ես հույս ունեմ, որ դուք աղբանոցը կնետեք կոռումպացված հանրապետականին եւ մեկ ձայն անգամ չեք տա»,-ասաց նա:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ