News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 27
Տեսնել լրահոսը

Վաղ է թուրքերից հայերի հանդեպ մարդասիրական վերաբերմունք սպասելը: Երեւանում Լազարյան ակումբի նիստի ժամանակ նման կարծիք հնչեցրեց արեւելագետ Վիկտոր Նադեին-Ռաեւսկին:

Նրա խոսքով, տարածաշրջանային խնդիրների քննարկման ժամանակ Հայոց ցեղասպանության հարցից հնարավոր չէ խուսափել:

«Ինչպես 1915-ին, երբ թուրքերը հայերին արտաքսելու եւ ոչնչացնելու մասին որոշում ընդունեցին, հայերն ինչպես սեպ խրվեցին թյուրքական աշխարհում: 1915-ին հայերն այսպես էին ընկալվում եւ այսօր էլ ըստ էության հարցն այդպես է ընկալվում», -ասաց փորձագետը: Նա ընդգծեց, որ վերջին 20 տարիներին թուրքական «փափուկ ուժը» տասնյակ երկրներ է գրավել, այդ թվում հետխորհրդային տարածքում, հազարավոր ուսանողներ սովորել են թուրքական  բուհերում, դպրոցներում, լիցեյներում: Նոր աշխարհընկալմամբ նոր սերունդ է ձեւավորվել, որը հրաշալի կրթություն է ստացել, բայց կա մեկ բայց. պատմությունը երկու ոտքով կաղում է: Անհեթեթությունը մտցրել են ժամանակակից թյուրքերի գլուխները», - ասաց փորձագետը: Նրա խոսքով, կարեւորը, որ ԼՂ ժողովուրդը համաձայն չէ Ադրբեջանի լծի տակ հայտնվել:

«Եվ ես հուսով եմ, որ Ռուսաստանը հասկանում է այս իրավիճակը», -ասաց նա՝ հավելելով, որ ցանկացած հայ, որը հայտնվել է Ադրբեջանի տարածքում, դատաստանի կարժանանա:

«Վաղ է թուրքերից հայերի հանդեպ մարդասիրական վերաբերմունք սպասելը: Այդ ազգը պատրաստ չէ անցյալի հանցագործությունների ճանաչմանը», - եզրափակեց նա:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Մեծ Բրիտանիայի քրիստոնյա առաջնորդները կառավարությանը կոչ են արել ճանաչել Հայոց ցեղասպանությունը
Փաստաթղթի գլխավոր հեղինակը հայ եպիսկոպոս Հովակիմ Մանուկյանն է, սակայն դրանում ընդգրկված են նաև մի քանի ուղղափառ և անգլիացի եպիսկոպոսներ...
Չիլիի խորհրդարանը ճանաչել է Հայոց ցեղասպանությունը
Ըստ Թուրքիայի ԱԳՆ-ի մեկնաբանության՝ ցեղասպանության հանցագործությունը կարող է դիտարկվել միայն կոմպետենտ դատարանի կողմից...
Զախարովա. Ռուսաստանը միշտ Հայոց ցեղասպանությունն ընկալել է որպես սեփական ցավ ու դժբախտություն
Ապրիլի 24-ը Օսմանյան կայսրությունում Հայոց ցեղասպանության հերթական տարելիցն է։ Այս ողբալի ամսաթիվը հսկայական պատմական...
Հայաստանը դիմացել է, նա գրում է իր և իր ժողովրդի ապագան. Գաբրիել Աթալ
Ֆրանսիայի վարչապետ Գաբրիել Աթալը ելույթ է ունեցել 1915 թվականի Հայոց...
Հայոց ցեղասպանության ժխտումը հանգեցրել են աշխարհի տարբեր վայրերում նոր ոճրագործությունների. Շվեդիայում ՀՀ դեսպան
Որպես հրավիրյալ բանախոսներ՝ ելույթներով հանդես եկան գրող, աստվածաբան, «Հայոց ցեղասպանությունը...
Մենք սգում ենք նրանց, ովքեր սպանվեցին Հայոց ցեղասպանության ժամանակ․ Սամանթա Փաուեր
Ինձ ոգեշնչում է հայ ժողովրդի տոկունությունն ու այն ամենը, ինչ նրանք կառուցել ենք, սակայն մենք երբեք չենք կարող մոռանալ...
Ամենաշատ