News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 27
Տեսնել լրահոսը

 

Թուրքիայի արտգործնախարար Մեւլութ Չավուշօղլուն հայտարարել է, որ իր երկիրը պատրաստ է սաուդցի լրագրող Ջամալ Խաշոգջիի սպանության միջազգային հետաքննությունը նախաձեռնել, եթե որոշակի դժվարություններ առաջանան: Այդ մասին նա ասել է Բրյուսելում, փոխանցում է ՏԱՍՍ-ը:

 

«Մենք շարունակում են Խաշոգջիի սպանության հետաքննությունը եւ պատրաստ ենք գործն ավարտին հասցնել: Եթե մենք դժվարությունների հանդիպենք, ապա միջազգային հետաքննություն կնախաձեռնենք», - Haberturk-ը մեջբերում է նրա խոսքը:

Չավուշօղլուն նաեւ նշել է, որ Սաուդյան Արաբիան պետք է այդ հետաքննությունում «Թուրքիայի եւ ողջ համաշխարհային հանրության առաջ անկեղծ լինի»:

Ավելի վաղ՝ դեկտեմբերի 5-ին, թուրքական դատարանը Խաշոգջիի սպանության մեջ կասկածվող Սաուդյան Արաբիայի հետախուզության ծառայության նախկին տեղակալ, գեներալ Ահմեդ Ասիրի եւ թագաժառանգի նախկին խորհրդական եւ Սաուդ ալ Կախտանիի ձերբակալության մասին կարգադրագիր էր տվել:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ