News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Էսօր մեր կարեւորագույն  խնդիրներից է, որ մեր ժողովրդի վիճակը բարելավվի, որ վիճակը լավանա, առաջնայինը Հարկային օրենսգրքի փոփոխությունն է։ Այս մասին այսօր՝ դեկտեմբերի 6-ին, Գյումրիում քարոզարշավի ժամանակ ասաց «Բարգավաճ Հայաստան» կուսակցության ընտրական ցուցակը գլխավորող Գագիկ Ծառուկյանը։

«Հարկավոր է բարեփոխություն մեր երկրին։ Երկրորդը՝ բանկային համակարգն է. ասել եմ ու ասում եմ, որ սա լոմբարդային համակարգ է, հարկավոր է, որ մարդը դիմելուց այնտեղից օգտվի, ոչ թե թողածը կորցնի»,-ասաց նա:

Ըստ Ծառուկյանի՝ Հայաստանում բանկերի թիվը պետք է կրճատվի, ավելանան՝ մասնաճյուղերը. «Եթե հիմա 20–22–ն է բանկերի թիվը, թող լինի 3–4–ը։ Ո՞վ կարող է գումարներ բերել էժան տոկոսով, դա միայն վստահության շնորհիվ է։ Բանկերում մրցակցություն լինի, ամեն մեկն աշխատի տոկոսը ցածր դնի, որ հաճախորդները շատ լինեն»։

Այնուհետեւ նա ներկայացրեց կուսակցության ծրագրային  մի քանի դրույթներ՝ կապված ուսանողների հետ, որ կարմիր դիպլոմով ավարտածը չպետք է մնա փողոցում, համապատասխան աշխատանք ունենա։

Նա կոչ չարեց ձայն տալ իրենց կուսակցությանը՝ ասելով, թե քվե տան թե չտան, միեւնույն է, շարունակելու է իր գործն անել. «Կա կապեր, կա հնարավորություն, կա ընկերություն, որ կարող ենք իրոք պայմանավորվել, հարցերը կազմակերպել։ Մենք այսօր նայում ենք ըստ բյուջեի գումարների, որ այդ գումարը, նենց ոնց անձնական գումարը, ճիշտ օգտագործես, որ նպատակային ծախսվի, հաշվարկով։ Դրա համար բյուջեի գումարները պետք է վերանայվի՝ որ ուղղությամբ է փոշիացման գումարները ավելի մեծ, ավելի նպատակային օգտագործվի, որ մեր ժողովուրդը առօրյայում զգա»,–եզրափակեց ԲՀԿ առաջնորդը։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Tesla-ն էլեկտրամոբիլների մատակարարման ռեկորդ է սահմանել
Տարվա ընդհանուր մատակարարումները կազմում են 936 172 միավոր, 87%-ով ավելի․․․
«Հայաստան» դաշինք. Նախատեսում ենք հանդիպել Շիրակի մարզի բնակիչների հետ
«Հայաստան» դաշինքի համամասնական ցուցակի երեք առաջնորդները միաժամանակ քարոզչություն կիրականացնեն տարբեր վայրերում...
Հրապարակվել է ՀՀ ԱԺ արտահերթ ընտրությունների դիտորդական առաքելության ամոփիչ զեկույցը
«Ականատես» դիտորդական առաքելությունն առաջին անգամ իրականացրել է երկարաժամկետ դիտորդություն, որի ընթացքում 35 երկարաժամկետ դիտորդներ...
Որոշ հանձնարարականներ դեռ մնում են չկատարված. ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ զեկույցը՝ 2018-ի ԱԺ ընտրությունների մասին
Զեկույցի հեղինակներն ընդգծվում է, որ կուսակցություններն ու դաշինքները հնարավորություն են ունեցել ազատ քարոզարշավ իրականացնել. միավորումներ կազմելու, խաղաղ հավաքների, արտահայտման եւ տեղաշարժի…
ԿԸՀ նախագահ. Հայաստանում ընտրական գործընթացի ժամկետի խախտումներ չեն գրանցվել
ԿԸՀ-ն սեղմ ժամկետում է նախապատրաստվել արտահերթ խորհրդարանական ընտրություններին, ասել է Տիգրան Մուկուչյանը...
ՍԴ-ում ընտրությունների արդյունքների բողոքարկումը Հայաստանի ընտրական մշակույթի մաս էր. ԿԸՀ
Նա նշեց, որ սահմանադրական վիճարկման փուլում անգամ դեպքեր են եղել,երբ ոչ միշտ է պատշաճ ապացուցողական բազա ներկայացվել....
Ամենաշատ