News
Լրահոս
News
Երկուշաբթի
Դեկտեմբեր 10
Տեսնել լրահոսը

«Ռոսիսկայա գազետա»-ն զրուցել է  Սպիտակի երկրաշարժից Հայաստանի տուժած շրջաններում Փրկարարական եւ վերականգնման աշխատանքների համակարգման հանձնաժողովի ղեկավար, ԽՍՀՄ նախարարների խորհրդի նախագահ Նիկոլայ Ռիժկովի հետ:

Հայաստանում հաջողվեց փլատակներից 16 հազար մարդու փրկել, քանի որ դուք կարողացաք հաղթահարել առաջին օրերի քաոսը: Ինչպե՞ս

Ես չէի ասի, որ առաջին օրերից ամեն ինչ մեր վերահսկողության տակ առանք: Դա անհնար էր. մարդիկ ոբերգություն էին ապրել, չէին կողմնորոշվում. շատերը լացում էին, չէին հասկանում ինչ է կատարվում…Մեզ վրա գոռում էին. Անձամբ ինձ վրա՝ «Ինչու՞ ես եկել, որտեղ են քո ամբարձիչները…»:

Մոտ մեկ օր անց հնարավոր եղավ աշխատանքը կազմակերպել, համակարգել ջանքերը: Կարողացանք հասկացնել՝ լացելը, քարացած նստելը եւ գոռալը քիչ է, պետք է աշխատել, ողջերին հանել: Հանրահավաքներ մենք չենք կազմակերպել, դրանց ժամանակը չէր: Բայց ամեն ինչ սկսեց կարգավորվել: Փլատակների տակից 16 հազար մարդու փրկեցինք: Իսկ աղետի գոտուց ընդհանուր ավելի քան 40 հազար մարդու դուրս բերեցինք:

Ասում են՝ ձեզ անընդհատ տեսնում էին փլատակների վրա, ոտքով անցնում էիք ավերված գոտիները. Ձեզ  աջառարկում էին «Չայկա», դուք ավտոբուս ընտրեցիք:

Ես գիշերում էի Երեւանում, ուղղաթիռներով էի թռչում (ճանապարհները փակ էին), հետո մեքենայով էի գնում, այնտեղ մոտ 100 կմ էր: Այո, սկզբում ինձ ուզում էին ինչ-որ անձնական «անդամատար» հատկացնել: Հրաժարվեցի: Կարմիր «Իկարուսով» էին երթեւեկում, ժամանակի ընթացքում այն ողջ Հայաստանն արդեն ճանաչում էր:

Նիկոլայ Իվանովիչ, նորից ըստ ասեկոսեների. Գորբաչովը փորձում էր այնտեղ զրահապատ «ԶԻԼ»-ով երթեւեկել՝ չորրորդ օրը ժամանելով:

Գլխավորը Նյու Յորքում էր: Ես զանգեցի նրան եւ հաղորդեցի աղետի մասին: Ավելի ուշ նա զանգեց. գալիս եմ: Մեկ ժամ անց ինձ զանգում է Գորբաչովի պահակախմբի ղեկավարը.

«Թռչում ենք ձեզ մոտ, ինչ վիճակում է օդանավակայանը, ծանր օդանավ կընդունի՞» - «Եկեք, ես ձեզ կդիմավորեմ: Բայց ինչու՞ է ծանր»: Դեռ այդ ժամանակ մտածեցի՝ էքսկավատոր է բերում, ի՞նչ է: Պարզվեց՝ զրահապատ «ԶԻԼ» է:

Ես բացահայտ արտահայտվեցի. «Կարո՞ղ է մոտոցիկլիստների դասակ բերես: Մտքովդ չանցնի  «անդամատար» այստեղ բերես: Իմ «Իկարուսով» կերթեւեկեք: Բայց եկեք գնահատենք այդ հարցում Գորբաչովին, իմ ավտոբուսով էր շրջում: Նույն կարմիր «Իկարուսով»:

Գիտե՞ք, որ Հայաստանում ձեզ Ամենափրկիչ են անվանում:

Հայերը զարմանալի պատմական հիշողություն ունեն: Ի դեպ, ի տարբերություն մեզ: Ես այդ ողբերգությունից երկու տարի հետո վարչապետ էի: Հետո տարբեր իրավիճակներ էին, 90-ականների սկզբին ոչ մի տեղ չէի աշխատում: Բայց անկախ զբաղեցրածս պաշտոնից նրանք ինձ երբեք չէին մոռանում: Եվ դրա համար ես շնորհակալ եմ հայ ազգին: Իսկ ինչ վերաբերում է Ամենափրկիչին… չեմ լսել: Բայց այլ պատմություն կար:

Ամռանը մի օր ուղղաթիռով թռչում ենք լեռնային գյուղ: Օդաչուն ասում է՝ չեմ կարող մոտիկ վայրէջք կատարել, վտանգավոր է՝ լեռներ են: 3 կիլոմետր հեռու վայրէջք կատարեցինք: Դաշտ, ցեխ, անձրեւ: Դուրս եկանք ճանապարհ: Կեղտոտ, թաց:  «Վոլգա» է գալիս: Աշխատակիցներս այն կանգնեցրին, խնդրեցին մեքենան տրամադրել գյուղ հասնելու համար: Վարորդը՝ «Ո՞նց ես քեզ կտամ մեքենան»: Նրան ասում են՝ «Ռիժկովի համար է»: Արձագանքը շշմեցրեց. «Ռիժկովի համա՞ր, վերցրեք»: Հասանք գյուղ: Այդտեղ խանութում մթերքներ էին բերել: Հերթ է: Վաճառողը դանակով կտրում է հացի կեսը եւ երշիկի: Բոլորին հավասար: Հանկարծ հերթից մի տարեց կին է դուրս գալիս՝ ամբողջովին սեւ հագած: Մոտենում է ինձ. ճանաչեց: Գրկում է, լացում է եւ հայերենով ինչ-որ բան ասում: Ես ոչ մի բառ չեմ հասկանում: Հետո ինձ թարգմանեցին: Այդ բառերն ամենահզորն են, որ հայը կարող է ասել եւ միայն բացառիկ դեպքերում. այսպես  է հնչում՝ ես քո ցավը տանեմ:

... Այո, նրանք ինձ հիշում են: Ես երբեք չեմ մոռանա այդ մեծ ազգին:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Սպիտակի երկրաշարժի 30-րդ տարելից. Սպասման տարիներ՝ մինչեւ բնակարան ստանալը (ֆոտո)
Չնայած ցրտին, չեմ համարձակվում ջեռուցումը միացնել…
Սպիտակի երկրաշարժի 30-րդ տարելից. Ժամանակավոր տնակներում բնակվողները (ֆոտո)
Մարդիկ հենց այսպես էլ ապրում են՝ խոնավության, ցրտի, նեղվածքի պայմաններում: Հետեւանքն էլ հոդերի հիվանդություններն են, բրոնխիտը, ասթման…
Ես սգում եմ հայ ժողովրդի հետ Սպիտակում սարսափելի իրադարձության 30-ամյա տարելիցի կապակցությամբ.Սոսո Պավլիաշվիլի
Հիշում եմ ինչպես երեկ, անգամ Թբիլիսին էր ցնցվում...
Կանզասում դեկտեմբերի 7-ը հայտարարվել է Սպիտակի երկրաշարժի հիշատակի օր․ նահանգապետի հռչակագիրը
Մենք հիշում ենք այս ողբերգությունը, որպես իրադարձություն, որը փոխեց այն բոլոր մարդկանց կյանքերը, որոնց վրա այն անդրադարձավ․․․
Բուշի հուզիչ քայլը․ դեսպան Վիլսոնի հիշողությունները 88-ի երկրաշարժից
Մենք լուր ստացանք, որ ընտրված նախագահ Բուշը ցանկանում է իր որդուն և թոռնիկին` Ջեբին և Ջորջին, ուղարկել Հայաստան․․․
Լոռիի մարզում 1037 ընտանիքներ ժամանակավոր տնակներում են բնակվում
Ժամանակավոր տնակներում բնակվողները տարբեր կարգավիճակներ ունեն…
Partner news