News
Լրահոս
News
Կիրակի
Ապրիլ 28
Տեսնել լրահոսը

«Քուրդիստան» կոմիտեն մարտի 8-ին Ստեփան Շահումյանի անվան հրապարակում տեղի ունենլաիք հանրահավաքում խոսելու է աշխարհում, մասնավորապես Թուրքիայում ապրող քուրդ կանանց իրավունքների ոտնահարման մասին: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց «Քուրդիստան» կոմիտեի ղեկավար Ժենյա Ամիրյանը:

«Մենք  բողոքի ձայն ենք բարձրացնելու  «Քուրդիստանում» Թուրքիայի իշխանությունների վարած քաղաքականության վերաբերյալ, որը ճնշում է քուրդ կանանց, ոտնահարում նրանց իրավունքներն ու անհիմն ձերբակալում: Մենք կոչ ենք անելու աշխարհի բոլոր կանանց դատապարտել բռնությունները, որոնք կիրառվում են նրանց նկատմամբ, ովքեր բարձրաձայնում են կառավարման արդյունավետության մասին, եւ հայտ են ներկայացնում մասնակցել քաղաքական որոշումների կայացմանը»,- նշեց Ամիրյանը: Նա  նկատեց, որ Թուրքիայի խորհրդարանին պատիվ չի բերում քուրդ կին պատգամավորներին ճնշելը, իսկ նրանց ծեծելու տեսարանները հեռարձակվումեն  աշխարհով մեկ:

«Եւ այդ ամենին գերտերությունները ոչ մի կերպ չեն արձագանքում եւ իրենց լռությամբ հովանավորում են Թուրքիային քուրդ ժողովրդին ճնշելու հարցում»,-նկատեց Ամիրյանը: Նրա խոսքով` հանրահավաքի անցկացման համար Կոմիտեն հատուկ է ընտրել  հենց մարտի 8-ը` կանաց միջազգային օրը, որը, նրա ձեւակերպմամբ,  աշխարհի շատ առաջադեմ երկրների կանանց համար մեծարման օր է, մինչդեռ քուրդ կանանց համար ոչ մի կերպ չի առանձնանում:

Հարցին, թե ի՞նչ վիճակում է Հայաստանում ապրող քուրդ կանանց իրավունքների պաշտպանությունը, «Քուրդիստան» կոմիտեի նախագահը արձագանքեց, թե Հայաստանում կայանք ավելի պաշտպանված են: «Իրավունքների ոտնահարման դեպքեր իհարկե կան, սակայն ոչ այն աստիճանի, ինչպես դա տեղի է ունենում Թուրքիայում: Իսկ նման դեպքերը  կանխելու համար յուրաքանչյուր կին պետք է պահանջի հարգել իրեն»,-նկատեց Ամիրյանը:  

Նշենք, որ Երեւանի քաղաքապետի լիազոր ներկայացուցիչը ի գիտություն է ընդունել «Քուրդիստան» կոմիտեի իրազեկումը` 2011թ. մարտի 8-ին ժամը 12-ից Ստ. Շահումյանի անվան հրապարակում հանրահավաք անցկացնելու վերաբերյալ:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Թուրքիայում ոստիկանները 9 քուրդ լրագրող են ձերբակալել
Անկարայում, Ստամբուլում եւ Ուրֆայում...
Էրդողանը հայտարարել է, որ Թուրքիան համատեղ ջանքերով վերջ կդնի PKK-ի ներկայությանը իր սահմաններին
Նրա կարծիքով, PKK-ն վտանգ է ներկայացնում Իրաքի կայունության, զարգացման և խաղաղության համար
Ստամբուլում Նովրուզի տոնակատարությանից հետո ձերբակալվել են բազմաթիվ քուրդ մասնակիցներ
Ոստիկանությունը ձերբակալությունների ժամանակ ուժ է կիրառել նաեւ լրագրողների նկատմամբ...
Իրաքը պատրաստ է աջակցել Քրդական բանվորական կուսակցության դեմ Թուրքիայի ռազմական գործողությանը. ԶԼՄ-ներ
Իրաքի կառավարությունը դեռ պաշտոնապես չի մեկնաբանել հրապարակումը...
Թուրքիայի պաշտպանության նախարարը ժամանել է Իրաքի հետ սահման՝ լայնածավալ գործողության մասին լուրերի ֆոնին
Թուրքիայի զինված ուժերն ակնկալում են լայնածավալ ցամաքային գործողություններ իրականացնել Հյուսիսային...
Անկարան իր սահմանների մոտ գործողություն իրականացնելու համար թույլտվություն չի խնդրի. Թուրքիայի ՊՆ
Թուրքիան թույլտվություն չի խնդրի...
Ամենաշատ