News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 27
Տեսնել լրահոսը

Չինական Huawei ընկերության ֆինանսական տնօրեն Մեն Վանչժոուն, ով ամերիկյան դատախազության խնդրանքով կալանավորվել էր Վանկուվերի օդանավակայանում, վերջին տարիներին տարբեր անուններով Հոնկոնգի միանգամից երեք  անձնագիր է օգտագործել, հաղորդում է ՏԱՍՍ-ը՝ վկայակոչելով Standard թերթին:

Հրապարակման համաձայն վերջին 11 տարիներին Մեն Վանչժոուն, որը հայտնի է նաեւ որպես Սաբրինա Մեն, ընդհանուր առմամբ 7 անձնագիր է ունեցել՝ 3 Հոնկոնգի եւ 4 Չինաստանի: 2014-ից մինչեւ 2017 թվականը նա Հոնկոնգի անձնագրերով 33 ուղեւորություն է կատարել ԱՄՆ-ի եւ Կանադայի այնպիսի քաղաքներ, ինչպիսիք են ՝ Նյու Յորքը, Բոստոնը, Լոս Անջելեսը, Սիեթլը եւ Վանկուվերը:

Թերթի աղբյուրները նշում են, որ Huawei-ի գլխավոր մենեջերը, կարողացել է միանգամից մի քանի անձնագիր ստանալ, քանի որ մի քանի անգամ փոխել է անունը: Միեւնույն ժամանակ նորը ստանալուց առաջ նա նախորդ անձնագիրը չի հանձնել, թեեւ օրենքով պետք է այդպես աներ:

Չինաստանիի այդ հատուկ վարչական շրջանի արտագաղթի վարչությունը հայտարարություն է տարածել՝ նշելով, որ անթույլատրելի  է այդ ինքնիշխան տարածքի ավելի քան մեկ անձնագիր ունենալ:

Կանադայի իրավապահների կողմից Վանկուվերի օդանավակայնում Huawei ընկերության ֆինանսական տնօրենը դեկտեմբերի 1-ին կալանավորվել էր: Կալանավորումը կատարվել էր Նյու Յորքի Արեւելյան շրջանի դատախազության խնդրանքով՝ Իրանի դեմ ԱՄՆ-ի պատժամիջոցների խախտման մեղադրանքի կապակցությամբ: Դելտեմբերի 8-ին Կանադայի Բրիտանական Կոլումբիա նահանգի Գերագույն դատարանը որոշել էր, որ դեկտեմբերի 10-ին կշարունակի Մեն Վանչժոուի ձերբակալման գործի վերաբերյալ լսումները:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Մեքսիկայում անցորդը կացնով վիրավորել է երիտասարդ կանադուհի զբոսաշրջիկի
Հարձակվել են 25-ամյա կանադուհի զբոսաշրջիկի վրա...
Պետական դավաճանության համար քրեական հետապնդում է հարուցվել երկու անձի նկատմամբ․ նրանք հետախուզվում են
Լրտեսության և պետական դավաճանության դեպքերի առթիվ Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի պետության, սահմանադրական կարգի…
Պատգամավոր Արթուր Խաչատրյանը Ոստիկանության Հրազդանի բաժնում է
Չեմ կարծում, որ երկար կպահեն Ոստիկանություոնւմ...
Պահեստազորի գնդապետը տուժող է ճանաչվել Բագրատաշենի դեպքերի առնչությամբ
Պահեստազորի գնդապետ Միհրան Մախսուդյանը տուժող է ճանաչվել երեք օր առաջ...
Աշտարակի ոստիկանները «Գայի պոստի» մոտ կանխել են «վենդետան». կռվի երկու կողմերում էլ հարազատ եղբայրներ էին
Դեպքի փաստով ոստիկանության Աշտարակի բաժնում փաստաթղթեր են ձևակերպվել, որոնք փոխանցվել են ՀՀ քննչական կոմիտեի Արագածոտնի մարզային...
ՔԿԾ-ում ծառայողական քննության արդյունքում երկու անձ ազատվել է պաշտոնից
Բացի այդ՝ նույն ծառայողական քննությամբ պարզվել է, որ ևս երկու քրեակատարողական ծառայող այդ ժամանակահատվածում ոչ պատշաճ է կատարել...
Ամենաշատ