News
Լրահոս
News
Երեքշաբթի
Մարտ 19
Տեսնել լրահոսը

Բիլյան Արմենը արդար եւ ազնիվ ապստամբ է. նրան կայծակնային արագությամբ պետք է ազատ արձակեն: Այս մասին այսօր՝ դեկտեմբերի 12-ին, դատարանում լրագրողների հետ զրույցում նշեց «Սասնա ծռերի» անդամ Պավլիկ Մանուկյանը՝ անդրադառնալով «Սասնա ծռերի» գործով սպանության համար մեղադրվող Արմեն Բիլյանին:

Հարցին, թե զոհված ոստիկանների հարազատների հետ հանդիպե՞լ է, նա պատասխանեց. «Մինչեւ դատավարությունը չվերջանա, մենք հարազատների հետ չենք հանդիպելու, որովհետեւ մենք արդար ենք: Իսկ դատավարությունից հետո որպես անմեղ զոհեր, որովհետեւ դա նախկին հանցավոր, ցեղասպան իշխանության զոհերն են, մենք պետք է գնանք այդ զոհերին հարգելու»:

Դիտարկմանը, որ 2016-ի ամռանը ՊՊԾ գնդի գրավման օրերին ինքը կոպիտ է արտահայտվել Նիկոլ Փաշինյանի հասցեին, Պավլիկ Մանուկյանն արձագանքեց. «Ես ասել եմ բոլոր կուսակցական դրոշները խոնարհվում են, թույլ տվեք որ ժողովուրդը հաղթի եւ հաղթանակի բերկրանքն զգա»:

Նա նշեց, որ դեռ չի հանդիպել Նիկոլ Փաշինյանի հետ, բայց հույս ունի, որ այդ հանդիպումը կկայանա, որի ժամանակ խոսելու է «Սասնա ծռերի» մասին:

«Ես էլ եմ շնորհավորում Փաշինյանին, որովհետե դա իմ ժողովրդի որոշումն է եւ ես այդ որոշման սրբագույն կատարողներից մեկն եմ»:

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
«Հաց բերողի» վերաբերյալ փորձաքննության կեղծ եզրակացություն տալու վարույթով նախաքննությունն ավարտվել է. ՔԿ
Փորձագիտական հանձնաժողովի հիշյալ անդամներն, իրենց տրամադրության տակ ունենալով Արթուր Սարգսյանի բժշկական փաստաթղթերի տվյալները, անտեսելով…
Պավլիկ Մանուկյանը ՔԿՀ-ից տեղափոխվել է հիվանդանոց
Ազատամարտիկ Պավլիկ Մանուկյանը «Նուբարաշեն» ՔԿՀ-ից…
«Սասնա ծռեր»-ի անդամներից Արմեն Բիլյանը երկու շաբաթ է հացադուլի մեջ է. նա 2 պահանջ ունի
Առողջական խնդիրների արդյունքում ՔԿՀ-ն պարբերաբար փորձաքննություն է անում…
Կոչ եմ անում «Սասնա ծռեր» խմբավորմանը՝ մեղսակիցը չդառնալ զինակից ընկերոջ անհիմն և անարդար դատապարտմանը. Ենիգոմշյան
Այն փաստը, որ «Սասնա ծռեր» խմբավորման գործը «վերաքննող» «դատարանը», 8 ամիսների անգործությունից և երեք կազմ փոխելուց հետո ընդամենը մի քանի օրերի...
Վերաքննիչ դատարանն անփոփոխ թողեց ՊՊԾ գնդի գրավման գործով առաջին ատյանի որոշումը
Անփոփոխ թողեց ՊՊԾ գնդի գրավման գործով…
Այստեղ չպատժվեն, երկնքում 100 տոկոս կպատժվեն. սպանված ոստիկանի կինը՝ «Սասնա ծռերի» գործով վճռի մասին
Ամենադաժանն այն է, որ տղաները հողի տակ են, իրենք ազատ…
Ամենաշատ