News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 27
Տեսնել լրահոսը

Ուրբաթ՝ դեկտեմբերի 14-ին, Իռլանդիայում, որտեղ գտնվում է Facebook-ի եվրոպական գրասենյակը, տվյալների պաշտպանության հանձնաժողովը (DPC) հետաքննություն է սկսել ընկերության նկատմամբ սոցիալական ցանցի նոր խոցելիության հայտնաբերումից հետո, հաղորդում է «Немецкая волна»-ն:

DPC փորձագետները մտաադիր են ուսումնասիրել, թե ինչպես է Facebook-ը կատարել  2018 թվականի մայիսի վերջում ուժի մեջ մտած Եվրամիության Տվյալների ընդհանուր պաշտպանության նորմերը:

Նույն օրն ավելի վաղ Facebook-ի ներկայացուցիչները հաղորդել են հայտնաբերված խոցելիության մասին, որի պատճառով սոցիալական ցանցի 6.8 մլն օգտատերերի լուսանկարները կարող էին հասանելի դառնալ կողմնակի հավելվածների համար: Facebook-ի հայտարարության մեջ նշվում էր, որ խոցելիությունը սեպտեմբերի 13-ից 25-ն ընկած ժամանակահատվածում էր:

ԵՄ-ի կողմից տվյալների պաշտպանության կանոնները խստացնելուց հետո DPC-ը սոցիալական ցանցի օգտատերերից բազմիցս ստացել է բողոքներ իրենց անձնական տարածության խախտումների վերաբերյալ, նշել է հանձնաժողովի ներկայացուցիչ Գրեմ Դոյլը: Տվյալների պաշտպանության մասին եվրոպական օրենսդրությունը խախտելու համար Facebook-ին և այլ միջազգային կազմակերպություններին սպառնում է տուգանք տարեկան շրջանառության մինչև 4 տոկոսի չափով:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Հենց խոսում ենք կրիպտոարժույթից, բոլորը խուճապահար ասում են՝ հեսա ամեն ինչ կքանդվի. Ես այդ գծերն անցել եմ. Փաշինյան
Մեթոդական առումով սխալ է, որ ասում ենք կրիպտոարժույթ, կողքը կամ թմրանյութ է, կամ կաշառք, կամ փողերի լվացում...
Արհեստական ​​ինտելեկտը օգնել է բացահայտել Ռաֆայելի նկարի առեղծվածը
Հետազոտողները նեյրոնային ցանց են վարժեցրել՝ ճանաչելու նկարչի ոճը՝ հարվածներ, գունային գունապնակի...
Իտալական հակամենաշնորհային կարգավորիչը տուգանել է Amazon-ին 10 միլիոն եվրոյով
Բոլոր այն սպառողները, որոնք 2023 թվականին բողոքել են հաճախորդների սպասարկման այս գործելակերպից, փոխհատուցում կստանան
Վենետիկում անցկացվող 60-րդ միջազգային բիենալեի օրերին բացվել է AKNEYE ֆիջիթալ սփեյսը (ֆոտո)
AKNEYE տաղավարը նման չէ որևէ այլ թվային տիրույթի. այստեղ ընդգծվում է արվեստի ապագայի տեսլականը, որտեղ սահմաններ չկան...
Ինչո՞ւ են դանդաղում ԳԱԱ բարեփոխումները. Գերատեսչությունները տարիով չեն արձագանքում առաջարկներին՝  Ա. Սաղյան
ԳԱԱ–ն բարեփոխումները համակարգում ձեռնարկել է 2022 թվականից, երբ կառավարությունն առաջ  էր տանում գերազանցության կենտրոններ ստեղծելու ռազմավարությունը...
Անդրեասյանը խոստանում է՝ գիտական ​​ինստիտուտների ձևաչափը, կարգավիճակը և ինքնավարության աստիճանը կքննարկվեն
Նա պարզաբանեց, որ նպատակը բարձրագույն կրթության և գիտահետազոտական ոլորտի ​​կապերի ամրապնդումն է...
Ամենաշատ