News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 27
Տեսնել լրահոսը

Թալիբանը պնդում է, որ ԱՄՆ-ի դեսպանորդի հետ բանակցությունները կենտրոնացած են Աֆղանստանից ՆԱՏՕ-ի զորքերի դուրսբերման, բանտարկյալների ազատ արձակման եւ կառավարամետ ուժերի կողմից քաղաքացիական անձանց դեմ հարձակումները դադարեցնելու հարցերի վրա, հաղորդում է AP-ն:

Այս շաբաթ ԱՄՆ-ի հատուկ դեսպանորդ Զալմայ Խալիլզադը ԱՄԷ-ում հանդիպում է ունեցել թալիբների հետ, հանդիպմանը նաեւ մասնակցել են Սաուդյան Արաբիայից, Պակիստանից եւ Էմիրություններից ներկայացուցիչները: Աֆղանստանի կառավարությունը պատվիրակություն էր ուղարկել ԱՄԷ, սակայն այն չի մասնակցել բանակցություններին:

Խալիլզադը չորեքշաբթի թվիթերում գրել էր, որ բանակցությունները արդյունավետ էին:

Սեպտեմբերին նշանակվելուց հետո Խալիլզադը հանդիպել է բոլոր կողմերի հետ՝ փորձելով վերսկսել խաղաղ բանակցությունները, որոնք ուղղված են Աֆղանստանում ամենաերկար պատերազմի ավարտին:

Թալիբները վերահսկում են Աֆղանստանի գրեթե կեսը եւ 2001 թվականին ԱՄՆ ներխուժումից հետո ավելի ազդեցիկ են, քան երբեւէ:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ