News
Լրահոս
News
Ուրբաթ
Մայիս 03
Տեսնել լրահոսը

Սիրիայից ամերիկյան զորքերի դուրսբերումից հետո միանշանակ պետք է Թուրքիայի կողմից ռազմական ակտիվություն ակնկալել, ինչը հայ բնակչության  անվտանգության համար սպառնալիք է ներկայացնում:

NEWS.am-ի հետ հարցազրույցում այս մասին ասաց թուրքագետ Կարեն Հովհաննիսյանը: Նրա համոզմամբ՝ Անկարան կփորձի հզորացնել իր ազդեցությունը տարածաշրջանում, ինչը հղի է հակամարտությունների սրացմամբ: Ինչ վերաբերում է հայ բնակչության ճակատագրին, ապա տեղացի հայերի համար Սիրիայի տարածք թուրքական զորքերի ներթափանցման հետեւանքները հրաշալի հայտնի են:

Ինչո՞վ կարող է պայմանավորված լինել  այս շրջանում ԱՄՆ-ի նման որոշումը

Սիրիայից ամերիկյան զորքերի դուրսբերման մասին ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի ստորագրած հրամանը փաստաթղթի բովանդակության տեսանկյունից նորություն չէ:

Նման որոշումներ առաջ էլ են ընդունվել, սակայն դրանք մինչ օրս թղթի վրա են մնացել: Բացառություն չէ նաեւ այդ որոշումը, քանի որ հրամանում ոչ մի բառ չկա այն մասին, թե երբ պետք է կատարվի զորքերի դուրսբերումը:

Այսօրվա դրությամբ ամերիկյան զորքերի որեւէ տեղաշարժ չկա: Մոտ 2000 ամերիկացի զինծառայողները շարունակում են ծառայել Սիրիայում: Տվյալ պահին մենք կարող ենք խոսել Թուրքիայի եւ ԱՄՆ-ի միջեւ որոշակի գործարքի մասին: Եվ այդ գործարքի շրջանակներում Թուրքիայի վրա ազդեցության լծակ կհանդիսանա Սիրիայից ԱՄՆ-ի զորքերի դուրս բերման հենց այդ կոնկրետ ժամանակահատվածի մասին բացակայությունը:

ԱՄՆ Պետդեպը հավանություն է տվել Անկարային Patriot ՀՀՊ համակարգերի վաճառքին: Կարելի՞ է ասել, որ ԱՄՆ-ն փորձում է Թուրքիային իր կողմ «թեքել» եւ նրան հետ պահել Ռուսաստանի հետ հարաբերությունների հետագա խորացումից:

Այո, որոշակի  «առքուվաճառք» կա: Անկարային Patriot ՀՀՊ համակարգերի մատակարարման մասին որոշումը, ամենայն հավանականությամբ, կապված է Թուրքիային ռուսական С-400 ՀՀՊ-ի գնումից հետ պահելու հետ: Հարկ է նշել, որ ԱՄՆ-ի եւ Թուրքիայի միջեւ նման «առեւտրային դիվանագիոտւթյունը» արդեն երեք տարի անցկացվում է: Սկսած 2015 թվականից՝ ԱՄՆ-ն հայտարարում է այս կամ այն տարածաշրջանից կամ Սիրիայից իր զորքերի դուրս բերման մասին:

Սակայն դա դեռ տեղի չի ունեցել: Բացի զենքի վաճառքի խնդրից, առեւտրի կարեւոր հարցերից են Սիրիայի փախստականների խնդիրը, ինչպես նաեւ Իրաքից նավթամուղի անվտանգությունը, որն անցնում է Թուրքիայի տարածքով:

Դատելով ամեն ինչից՝ կուլիսների հետեւում որոշակի խաղեր ու պայմանավորվածություններ կան: Անշուշտ, այդ գործընթացները պետք է ավելի լայն համատեքստում դիտարկել, քան կոնկրետ հարցի առնչությամբ դիմակայության դրսեւորումը: Կրկին, այդ առճակատումը արհեստականորեն կսրվի, ինչից էլ Թուրքիան կփորձի օգտվել:

Արդյոք Թուրքիայի եւ Իսրայելի հարաբերությունների սրացումը կապված է Սիրիայից ԱՄՆ-ի զորքերի դուրս բերման որոշման հետ

Հետաքրքիր է, որ ամեն անգամ, երբ Թուրքիան փորձում է բարելավել կամ խորացնել իր հարաբերությունները ԱՄՆ-ի հետ, Իսրայելը, որպես ԱՄՆ մոտ դաշնակից, հակաթուրքական հռետորաբանությունն ակտիվացնում է: Ակնհայտ է, որ դրանով Իսրայելը չի ցանկանում, որ Թուրքիան  տարածաշրջանում ԱՄՆ հաշվին իր ազդեցությունը մեծացնի: Տվյալ դեպքում ԱՄՆ-ն Թուրքիայից ակնկալում է պատասխան գործողություններ՝ կուլիսների հետեւում ձեռք բերված պայմանավորվածությունների շրջանակներում:

Եթե Անկարան չկատարի պայմանավորվածությունները, ապա Իսրայելը կսաստկացնի իր հակաթուրքական հռետորաբանությունը:

Հիշեցնենք, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը դեկտեմբերի 19-ին հայտարարել էր Սիրիայից ամերիկյան զորքերի դուրս բերման մասին: Նա դա բացատրել էր այն հանգամանքով, որ Սիրիայում ԻՊ ահաբեկչական խմբավորման հաղթանակին են հասել, եւ որ ահաբեկիչների դեմ պայքարը միակ պատճառն էր, որի համար ԱՄՆ զինված ուժերը այնտեղ էին: ԱՄՆ-ի պաշտոնական անձանց խոսքով՝ ավելի քան 2 հազար ամերիկյան զինվորականների դուրս բերումը 60-100 օր կտեւի:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
WSJ. Իրանը դուրս կբերի ԻՀՊԿ որոշ սպաների Սիրիայից՝ Իսրայելի հնարավոր հարվածի պատճառով
Պարբերականը նշում է, որ իրանական զորքերը շարժվում են գիշերը, երբ իսրայելական հարվածներն առավել...
Իրանը Իսրայելի դեմ հայց կներկայացնի միջազգային դատարան՝ դեսպանատան վրա հարձակման համար
Բողոքարկումը կարվի Իսրայելի կողմից Դամասկոսում Իրանի դեսպանատան հյուպատոսական բաժնի հրթիռակոծմանը Իրանի ռազմական պատասխանին զուգահեռ...
ԱՄՆ-ն կապ չունի Դամասկոսում Իրանի դեսպանությանն Իսրայելի հասցրած հարվածի հետ. Սպիտակ տուն
Միացյալ Նահանգները կապ չունի...
Իրանը հայտնել է, որ Իսրայելի հարվածը Դամասկոսում Իրանի հյուպատոսությանը անպատասխան չի մնա
Իսրայելի հարվածն անպատասխան չի մնա...
Սիրիայում սպանվել է Իրանի հեղափոխության պահապանների կորպուսի ռազմական խորհրդականը. Mehr
Ամերիկյան բանակը երեքշաբթի գիշերը հարվածներ է հասցրել Դեյր էզ-Զուր, Ալ-Մայադին և Ալ-Բուկամալի շրջաններին․․․
Իրանը սուտ է անվանել ԱՄՆ հայտարարությունները Իրաքում եւ Սիրիայում ԻՀՊԿ-ի ուժերին հարվածի մասին
Իրանը սուտ է անվանել ԱՄՆ հայտարարությունները...
Ամենաշատ