ԱՄՆ-ն Մերձավոր Արեւելքից պետք է հեռանա, հայտարարել է բարձրաստիճան իրանցի գեներալ, Իրանի գերագույն առաջնորդի գլխավոր ռազմական օգնական Յահյա Ռահիմ Սաֆավին, փոխանցում է Tasnim-ը:
Նա ասել է, որ ԱՄՆ-ն սխալներ է թույլ տվել՝ Արեւմտյան Ասիայում ռազմական գործողություններ սկսելով՝ նշելով Իրաքում եւ Աֆղանստանում հազարավոր ամերիկացի զինվորների զոհվելու մասին: «ԱՄՆ-ն պետք է լքի Արեւմտյան Ասիան: Այս տարածաշրջանը մեզ է պատկանում»,- նշել է գեներալ-մայորը:
Իրանը, Չինաստանը, Ռուսաստանը եւ Հնդկաստանը համարելով նոր համաշխարհային արեւելյան տերություններ՝ Սաֆավին ասել է, որ ժամանակակից իրանա-իսլամական մշակույթը եւ քաղաքակրթությունը դեմ են ամերիկյան լիբերալիզմին: