Բուենոս Այրեսի Պալերմո շրջանի բնակչուհի Իոհաննան պատմել է Կոկո անունով իր բենգալական կատվի մասին, որն իրեն շան պես է պահում եւ զբոսանքի է դուրս գալիս վզափոկով։ Արտասովոր կենդանու մասին սյուժեն հրապարակվել է Youtube-ում, Ruptly ալիքով։
«Ոչ ոք նրան չի ստիպում։ Նա ինքն է վերցնում վզափոկը եւ փողոց դուրս գալիս»,- պատմում է Կոկոյի տիրուհին։
Բարեկամասեր Կոկոն անգամ շների հետ է ընկերություն անում, իսկ մի անգամ նույնիսկ պաղպաղակ է կերել, որը նրան պատահական անցորդ էր հյուրասիրել։
Ըստ Իոհաննայի՝ շատերն են հարցնում՝ արդյո՞ք Կոկոն յագուար է կամ վագր, քանի որ չեն կարողանում հավատալ, որ քաղաքի կենտրոնում կարող է բծավոր կենդանի շրջել։