News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Աֆղանստանի թալիբները հայտարարալ են Կատարում ԱՄՆ պաշտոնական անձանց հետ օրակարգի վերաբերյալ տարաձայնությունների պատճառով, հատկապես աֆղանացի պաշտոնական անձանց մասնակցության, ինչպես նաեւ հնարավոր հրադադարի եւ գերիների փոխանակման հարցով, խաղաղ բանակցությունների չեղարկման մասին, հաղորդում է Reuters-ը:

Բանակցությունները պետք է մեկնարկեին հունվարի 9-ին, սակայն թալիբները չեն համաձայնել «խամաճիկ» աֆղանացի պաշտոնյաների մասնակցությանը:

«ԱՄՆ-ի պաշտոնական անձինք պնդել են, որ թալիբները պետք է Կատարում հանդիպեն Աֆղանստանի իշխանությունների հետ եւ երկու կողմերը համաձայն չեն 2019-ին զինադադարի հայտարարման հետ», - Reuters-ին ասել է  «Թալիբանում» աղբյուրը:

Թալիբների մամուլի քարտուղար  Զաբիհուլլա Մուջահիդը ավելի վաղ հայտարարել էր, որ երկու կողմերը  դեռ աշխատում են տեխնիկական դետալների ուղղությամբ եւ բանակցությունների հստակ օրակարգ չունեն:

 

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ