News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը


Հայաստանին ռուսական գազի մատակարարման հարցը փակված չէ, բանակցությունները կարող են վերսկսվել: Այս մասին հունվարի 10-ին յոթերորդ գումարման Ազգային Ժողովի պատգամավորների մանդատների հանձնման հանդիսավոր արարողության ժամանակ լրագրողների հետ զրույցում հայտարարեց ՀՀ կառավարության առաջին փոխվարչապետ Արարատ Միրզոյանը, ով պատրաստվում է անցնել աշխատանքի խորհրդարանում, ինչպես նաեւ՝ ղեկավարել այն:

Նրա խոսքերով, կան բազմաթիվ թեմաներ, որոնք կարող են քննարկվել այս հարցի շրջանակներում: «Հայաստանի կառավարությունը մշտապես կապի մեջ է ռուսական կողմի հետ: Դեռեւս ինչ-որ բան դժվար է կանխատեսել: Ես կարող եմ միայն երաշխավորել, որ բանակցային գործընթացում ներգրավված Նիկոլ Փաշինյանը, Մհեր Գրիգորյանը եւ այլ պաշտոնյաներ ամեն ինչ անում են` ապահովելու համար Հայաստանի համար առավել շահավետ արդյունքներ»,- վստահեցրել է նա:

Հիշեցնենք, որ չնայած Հայաստանի ղեկավարության բազմիցս հավաստիացումներին`գազի գնի նվազեցման հասնելու մտադրության մասին, այն դեկտեմբերի 31-ին բարձրացվել է Ռուսաստանի կողմից՝ 150-ից 165 դոլարի՝ հազար խմ-ի համար:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
ԱԺ-ն ստացել է Ալեն Սիմոնյանի ելույթի վերաբերյալ Մատվիենկոյի գրությունը
Ելույթ ունենալով ԵՄ երկրների խորհրդարանների նախագահների համաժողովում՝ Սիմոնյանը մասնավորապես հայտարարել էր, որ հաշվի առնելով այն հանգամանքը...
Ռուսաստանի Արմավիր քաղաքում  նշելու են քաղաքի և հայ համայնքի տարեդարձը
Այն ստեղծվել է 1989 թվականին որպես «Հայկական մշակութալուսավորչական ընկերություն «Արմավիր»», որը հետագայում մտել է «Ռուսաստանի հայերի միություն»…
Պապոյանը Կոպիրկինի հետ քննարկել է ՀՀ-ՌԴ առևտրաշրջանառության ավելացման հարցը
Կողմերը մտքեր են փոխանակել նաև թեթև արդյունաբերության ոլորտում համագործակցության...
Անանյան. ՌԴ լռությունը պայմանավորված է Մոսկվայի համար Երևանի և Բաքվի միջև գործընթացների անընդունելիությամբ
Արևմուտքի ոգեշնչումը նույնպես պայմանավորված է ոչ թե հայկական շահերով․․․
Օվերչուկ. Ռուսաստանը սպասում է Փաշինյանին Մոսկվայում ԵԱՏՄ գագաթնաժողովում
Ռուսական կողմն ակնկալում է Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի մասնակցությունը ԵԱՏՄ գագաթնաժողովին...
ՀՀ խորհրդարանի նախագահ. Մենք ճանաչում ենք նաև Ռուսաստանի տարածքային ամբողջականությունը
Չեն կարծում, որ Հայաստանն անկախ պետություն է
Ամենաշատ