News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Դեկտեմբեր 06
USD
402.95
EUR
436.48
RUB
4.4
Տեսնել լրահոսը

Վրաստանում 2018թ. 11 ամիսներին գրանցված հանցագործությունների թիվն ավելացել է ռեկորդային տեմպով՝ 58%։ Այս մասին հայտնի է դարձել ՆԳՆ հրապարակած վիճակագրությունից, տեղեկացնում է Գրուզիա Online-ը։

Այդ նույն վիճակագրության համաձայն՝ 2017թ. համեմատությամբ 19,71%-ով նվազել է հանցագործությունների բացահայտման գործակիցը, այն կազմում է 34,43%։

2018թ. ընթացքում պարեկային ոստիկանությունը գրանցել է քրեական օրենսգրքի խախտման ընդհանուր առմամբ 53 637 դեպք։

Ըստ հանցագործությունների տեսակների՝  առաջին տեղում սեփականության դեմ քրեական ակտերն են։ 2018թ. առհասարակ հաշվառման է վերցվել այս կարգի 22,524 փաստ, ինչը 81%-ով ավելին է 2017-ի համեմատ։ Բացահայտման գործակիցն այստեղ նույնպես իջել է եւ կազմել ընդամենը 24%։ Տարվա ընթացքում գրանցվել է գողության 17 556 դեպք, որոնցից բացահայտվել է միայն 22%-ը։ 2017-ին բացահայտման գործակիցը կազմել է 44%։

Առանձնապես ծանր հանցագործությունների առումով 2018-ին կանխամտածված սպանությունների թիվն ավելացել է 3%-ով եւ կազմել 69, դրանցից ոստիկանությունը բացահայտել է 45-ը, ինչը կազմում է բացահայտման 65%-ը։ 2017-ին ոստիկանությունը բացահայտել է սպանությունների 85%-ը։

Ընտանեկան բռնության փաստերով սկսված հետաքննությունների թիվն ավելացել է 123%-ով եւ կազմել 4,418։ Բացահայտման ցուցանիշը՝ 62%, ինչը 2017-ին կազմել է 68%։

Ներքին գործերի նախարարության տվյալներով՝ 2018թ. հունվար-նոյեմբերին, 2017-ի համեմատ, Վրաստանում գրանցված կիբեռհանցագործությունների թիվն ավելացել է 151%-ով։ Մինչդեռ այդ հանցագործությունների բացահայտման ցուցանիշը եռակի իջել է եւ կազմել 8,75%։

Ըստ վիճակագրության՝ անցած տարվա 11 ամիսներին գրանցվել է նմանատիպ հանցագործությունների 1051 դեպք, որոնցից բացահայտվել է միայն 92-ը։ Սա նշանակում է, որ նման հանցագործությունների ավելի քան 90%-ը անցած տարի մնացել է չբացահայտված։ Այս տեսակի հանցագործությունների կտրուկ աճը հասարակությանը հուշում է, որ հարկ է ավելի մեծ ուշադրություն հատկացնել սեփական կիբեռանվտանգությանը։

Պաշտոնյաների կողմից կատարվող հանցագործությունները, այդ թվում եւ կաշառք տալը, աճել են 34%-ով, հաշվառվել է նմանատիպ հանցագործությունների 601 դեպք։

Թմրահանցագործությունը կրճատվել է 13%-ով։ Արդյունքում՝ նման կարգի իրավախախտման 3961 դեպք է գրանցվել, իսկ բացահայտման ցուցանիշը 83% է, այն դեպքում, երբ 2017թ. կազմել է 91%։

Ներքին գործերի նախարարությունը քրեական իրավախախտումների լրիվ վիճակագրությունը կհրապարակի 2019թ. հունվարի վերջին։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Սպանություն՝ Վանաձորում. Սպանվածը հայտնի էր քրեական պատմություններով. Ամիսներ առաջ կրակել էին նրա կնոջ ուղղությամբ
Ավտոմեքենայի և սպանվածի վրա հայտնաբերվել են կրակոցի բազմաթիվ հետքեր...
Թուրքիայի ոստիկանությունը փախուստի դիմած ավելի քան հազար հանցագործի բռնելու մասշտաբային գործողություն է իրականացրել
Թուրքիայի ոստիկանությունը բնել է ավելի քան հազար փախստական հանցագործի...
Փարիզում երեք վրացի ձերբակալվել է Պուշկինի հազվադեպ հրատարակությունների գողության մեղադրանքով
Փարիզում ձերբակալվել է երեք վրացի...
ԱՄՆ-ը Մեքսիկայից պահանջում է արտահանձնել «Սինալոա» թմրակարտելի առաջնորդներից մեկին
ԱՄՆ արդարադատության նախարարության ղեկավարը պարզաբանել է, որ Պերես Սալասը ղեկավարել է նարկոկարտելի արշավանքները, այդ թվում՝ պատասխանատու լինելով մարդկանց սպանության, առևանգման և խոշտանգումների համար...
Ավստրալիայի ոստիկանությունը Մելբուռնում 150 կիլոգրամ կոկաին է առգրավել
Կոկաինը թաքցված էր բեռնանավի ստորին հատվածում...
Սանկտ Պետերբուրգի «ադրբեջանական մաֆիայի» առաջնորդին Ադրբեջանից արտահանձնել են Ռուսաստան. MK
Պարզվել է, որ այս տարվա հունիսի 1-ից մինչև հունիսի 30-ը Մամեդովը այլ ծանոթների հետ «թեթև պատրվակով...
Ամենաշատ